Ճապոնիան և ԱՄՆ-ը համատեղ վարժանքներ են կատարել Ճապոնական ծովի օդային տարածությունում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի Ինքնապաշտպանության օդային ուժերի զինծառայողները եւ ԱՄՆ-ի զինվորականները մայիսի 25-ին Ճապոնական ծովի ջրարատարածքի երկնքում անցկացրել են համատեղ վարժանքներ մարտական ինքնաթիռների մասնակցությամբ: Այդ մասին ասված է զեկույցում, որը մայիսի 26-ին հրապարակվել է ապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի կայքում։
Ճապոնիայից զորավարժություններում գործի են դրվել չորս F-15 կործանիչներ, ԱՄՆ-ից՝ չորս F-16 կործանիչներ: Զինավարժանքների նպատակը եղել է «(սպառնալիքներին) անհապաղ հակազդման ունակության, ինչպես նաեւ ճապոնա-ամերիկյան դաշինքի ամրապնդման հավաստումը»:
Kyodo գործակալության տվյալներով՝ Ճապոնիան եւ ԱՄՆ-ը զորավարժությունների միջոցով «զսպիչ ազդանշան» են հղել ԿԺԴՀ-ին, որը մայիսի 25-ին իրականացրել է բալիստիկ հրթիռների հերթական արձակումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: