ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիան և ԱՄՆ-ը համատեղ վարժանքներ են կատարել Ճապոնական ծովի օդային տարածությունում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիայի Ինքնապաշտպանության օդային ուժերի զինծառայողները եւ ԱՄՆ-ի զինվորականները մայիսի 25-ին Ճապոնական ծովի ջրարատարածքի երկնքում անցկացրել են համատեղ վարժանքներ մարտական ինքնաթիռների մասնակցությամբ: Այդ մասին ասված է զեկույցում, որը մայիսի 26-ին հրապարակվել է ապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի կայքում։

Ճապոնիայից զորավարժություններում գործի են դրվել չորս F-15 կործանիչներ, ԱՄՆ-ից՝ չորս F-16 կործանիչներ: Զինավարժանքների նպատակը եղել է «(սպառնալիքներին) անհապաղ հակազդման ունակության, ինչպես նաեւ ճապոնա-ամերիկյան դաշինքի ամրապնդման հավաստումը»:

Kyodo գործակալության տվյալներով՝ Ճապոնիան եւ ԱՄՆ-ը զորավարժությունների միջոցով «զսպիչ ազդանշան» են հղել ԿԺԴՀ-ին, որը մայիսի 25-ին իրականացրել է բալիստիկ հրթիռների հերթական արձակումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular