Նրանք իրականացրել են ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն. Լատվիայի Սեյմը ՌԴ-ն ճանաչել է ահաբեկչությանն աջակցող պետություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿրեմլը ձգտում է ոչնչացնել ուկրաինացի ազգին, ուստի նման գործողությունները պետք է ճանաչվեն որպես ցեղասպանություն, իսկ Ռուսաստանը ահաբեկչությանն աջակցող և ահաբեկչություն իրականացնող պետություն է։ Այս մասին ասվում է բանաձևի տեքստում, որը մայիսի 10-ին միաձայն ընդունվել է Լիտվայի Սեյմի կողմից։
Փաստաթղթում ասվում է, որ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը և վարձկանները զանգվածային ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայի տարածքում, հատկապես Բուչա, Իրպին, Մարիուպոլ, Բորոդյանկա և Գոստոմել քաղաքներում»։
«Լիտվայի Սեյմը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և նրա քաղաքական ու ռազմական ղեկավարության կողմից 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված լայնածավալ զինված ագրեսիան Ուկրաինայի դեմ ճանաչում է որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն... Ռուսաստանի Դաշնությունը, որի զինված ուժերը միտումնավոր և համակարգված կերպով ընտրում են քաղաքացիական թիրախները ռմբակոծության համար, ահաբեկչությանն աջակցող և ահաբեկչություն իրականացնող պետություն է»,- ասվում է բանաձևում։