ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրանք իրականացրել են ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն. Լատվիայի Սեյմը ՌԴ-ն ճանաչել է ահաբեկչությանն աջակցող պետություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կրեմլը ձգտում է ոչնչացնել ուկրաինացի ազգին, ուստի նման գործողությունները պետք է ճանաչվեն որպես ցեղասպանություն, իսկ Ռուսաստանը ահաբեկչությանն աջակցող և ահաբեկչություն իրականացնող պետություն է։ Այս մասին ասվում է բանաձևի տեքստում, որը մայիսի 10-ին միաձայն ընդունվել է Լիտվայի Սեյմի կողմից։ 

Փաստաթղթում ասվում է, որ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը և վարձկանները զանգվածային ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայի տարածքում, հատկապես Բուչա, Իրպին, Մարիուպոլ, Բորոդյանկա և Գոստոմել քաղաքներում»։

«Լիտվայի Սեյմը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և նրա քաղաքական ու ռազմական ղեկավարության կողմից 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված լայնածավալ զինված ագրեսիան Ուկրաինայի դեմ ճանաչում է որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն... Ռուսաստանի Դաշնությունը, որի զինված ուժերը միտումնավոր և համակարգված կերպով ընտրում են քաղաքացիական թիրախները ռմբակոծության համար, ահաբեկչությանն աջակցող և ահաբեկչություն իրականացնող պետություն է»,- ասվում է բանաձևում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular