Ավելի քան 30 երկիր միացել է ռազմավարական պաշարներից նավթ բաց թողնելու ԱՄՆ նախաձեռնությանը. Բայդեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱվելի քան 30 երկիր միացել է ռազմավարական պաշարներից նավթ բաց թողնելու ԱՄՆ նախաձեռնությանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Այս առավոտ աշխարհի ավելի քան 30 երկրներ հավաքվել են Միջազգային Էներգետիկական Գործակալության արտակարգ նիստի և պայմանավորվել են տասնյակ միլիոնավոր բարել նավթ բաց թողնել շուկա», – ասել է նա Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախագահի խոսքով՝ տասնյակ երկրներ, համաձայնվելով ԱՄՆ-ի առաջարկին, դեմ են արտահայտվել Ռուսաստանի կողմից էներգառեսուրսները որպես զենք օգտագործելուն։
Նախօրեին Բայդենը հայտարարել էր վեց ամսվա ընթացքում երկրի ռազմավարական պահուստից օրական 1 միլիոն բարել նավթ բաց թողնելու մտադրության մասին՝ նավթի շուկան կայունացնելու և գների անկայունությունը նվազեցնելու նպատակով։ Նրա կարծիքով, այս տարբերակը կիրառելով բավարար ժամանակ կշահեն նավթի արդյունահանումը պահանջվող ժամկետներում ավելացնելու համար։