ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավելի քան 30 երկիր միացել է ռազմավարական պաշարներից նավթ բաց թողնելու ԱՄՆ նախաձեռնությանը. Բայդեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավելի քան 30 երկիր միացել է ռազմավարական պաշարներից նավթ բաց թողնելու ԱՄՆ նախաձեռնությանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Այս առավոտ աշխարհի ավելի քան 30 երկրներ հավաքվել են Միջազգային Էներգետիկական Գործակալության արտակարգ նիստի և պայմանավորվել են տասնյակ միլիոնավոր բարել նավթ բաց թողնել շուկա», – ասել է նա Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախագահի խոսքով՝ տասնյակ երկրներ, համաձայնվելով ԱՄՆ-ի առաջարկին, դեմ են արտահայտվել Ռուսաստանի կողմից էներգառեսուրսները որպես զենք օգտագործելուն։

Նախօրեին Բայդենը հայտարարել էր վեց ամսվա ընթացքում երկրի ռազմավարական պահուստից օրական 1 միլիոն բարել նավթ բաց թողնելու մտադրության մասին՝ նավթի շուկան կայունացնելու և գների անկայունությունը նվազեցնելու նպատակով։ Նրա կարծիքով, այս տարբերակը կիրառելով  բավարար ժամանակ կշահեն նավթի արդյունահանումը պահանջվող ժամկետներում ավելացնելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular