Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լցվել են Ռուսաստանից. հյուրընկալության թեստ Վրաստանի և Հայաստանի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

news.ru–ն գրում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պատճառ են դարձել նրա բնակչության մի մասի արտահոսքին այլ երկրներ։ Հետխորհրդային տարածքում ռուսները հաճախ ընտրում են Վրաստանն ու Հայաստանը, որոնք հայտնի են իրենց հյուրընկալությամբ, լավ կլիմայով և համեղ խոհանոցով։ Սակայն այդ երկրների բնակիչների շրջանում այցելուների անսպասելի հոսքը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել։

Վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում վրացական քաղաքների փողոցները լիքն են ռուսներով ինչպես զբոսաշրջանային սեզոնին։ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ Ռուսաստանից Վրաստան է ժամանել մոտ 25 հազար մարդ։ Եվ դա չնայած ուղիղ չվերթների բացակայությանը, ինչի պատճառով պետք է երրորդ երկրների միջոցով հասնել Թբիլիսի։ Վրաստանում քաղաքական գործիչները առիթը բաց չեն թողնում ընդգծելու ժողովրդավարական բարեփոխումների ձեռքբերումը որպես «ռուսական ներհոսքի» հիմնական շարժառիթ։ Վրաստանի իշխանությունները կարծես թե պայմաններ են ստեղծում ռուսաստանցիների համար, ովքեր այդ երկիր են գալիս բիզնեսով ու ՏՏ տեխնոլոգիաներով զբաղվելու համար։ Միաժամանակ, վրացի ընդդիմադիրները դժգոհ են ռուսների ներկայիս հոսքից անկախ նրանց գործունեության տեսակից։ Նրանք մտավախություն ունեն, որ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները նման կերպ կներթափանցեն երկիր։ Ամենից հաճախ այդ մասին խոսում են Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժման» կողմնակիցները։ Վերջերս վրացի փորձագետների մոտ այլ տեսակի մտավախություններ են հայտնվել։ Նրանք կարծում են, որ Վրաստանում ռուս բնակչության աճը կարող է ի վերջո խրախուսել Մոսկվային Դոնբասի նմանությամբ զբաղվել «իր բնակիչների իրավունքների պաշտպանությամբ»: Վրաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչները պնդում են, որ եկել է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմին վերադառնալու ժամանակը։ Սակայն շատ փորձագետներ դեմ են դրան  մտավախություն ունենալով, որ այդ քայլն ի վերջո կհարվածի երկրի տնտեսությանը, քանի որ կսահմանափակի օտարերկրյա կապիտալի ներհոսքը։ Ներկայիս «ռուս էմիգրանտները», ինչպես այդ մարդկանց հեգնանքով անվանում են Վրաստանում, էապես տարբերվում են այն փախստականներից, որոնք տարբեր տարիներին այդտեղ են եկել հետխորհրդային  հակամարտությունների տարբեր գոտիներից։ Այն մարդկանց պետության կողմից լուրջ օգնության էր պետք։ Այսօր Ռուսաստանից ժամանող կրթված և հարուստ մասնագետներին միայն օգնություն է պետք  վրացական հասարակությանը ինտեգրվելու համար։ Միաժամանակ, Վրաստանում շատ ռուսներ չեն էլ թաքցնում, որ իրենք տուն կվերադառնան հենց իրավիճակը թույլ տա։

Մարտի սկզբից Երևանը նմանվել է առողջարանային քաղաքի, որտեղ անհոգ հանգստացողները ժամանակից շուտ են լցվել։ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնը լի է մոսկվացիներով, պետերբուրգցիներով և Ռուսաստանի այլ խոշոր քաղաքների բնակիչներով։ Ռուսական խոսք է հնչում ռեստորաններում ու սրճարաններում: Ի տարբերություն հարևան Վրաստանի, Հայաստանում ռուսներին ամենևին էլ քաղաքական պրիզմայով չեն նայում։ Եթե ​​այդ մարդկանց կարելի է ներգաղթող անվանել, ապա միայն տնտեսական։ «Նույնիսկ պաշտոնական տվյալներով վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում մոտ երկու անգամ ավելի շատ ռուսներ են ժամանել Հայաստան, քան հարևան Վրաստան,- NEWS.ru-ի հետ զրույցում ասել է երևանաբնակ քաղաքական վերլուծաբան Էդգար Առաքելյանը,– իշխանությունները խոսում են Ռուսաստանի գրեթե 60 հազար քաղաքացիների մասին։ Նրանց համար հարմար է ռուսական անձնագրով ուղիղ չվերթով մեզ մոտ հասնել։ Մեր օրենքներով ընկերությունը կարող է գրանցվել 20 րոպեում։ Հետո պետք է բացել բանկային հաշիվ և սկսել աշխատել տարբեր երկրների հետ։ Ի դեպ, այդ մարդկանցից շատերը Երևանից գնացել են Թբիլիսի, բայց այնտեղ, ինչպես ինձ պատմել են ականատեսները, նույնիսկ բանկային հաշիվ բացելիս սկսել են նրանցից պահանջել քաղաքական որոշ նախապայմաններ, օրինակ Ղրիմը գրավոր ճանաչել ոչ ռուսական, և շատ գործարարներ ձեռքերը թափ են տվել ու տեղափոխվել մեզ մոտ»:

Արևմուտքի պատժամիջոցները, դատելով Հարավային Կովկաս ժամանած ռուսներից, մեծ հարված է հասցրել ռուսական ՏՏ ոլորտին։ Այդ ոլորտի ընկերությունները հիմնականում հիմնված են արտասահմանի հետ համագործակցության վրա: Նրանց հետ կապն ամբողջությամբ ընդհատվել է, բացի դա շատ բանկերի SWIFT-ից անջատվելուց հետո հաշվարկային համակարգերն են դժվարացել։ Հայաստան տեղափոխվելը գրեթե ամբողջությամբ լուծում է այդ բոլոր խնդիրները գործարարների և ՏՏ ոլորտի մասնագետների համար։ Բացի այդ, այս երկիրը, ի տարբերություն Վրաստանի, ԵԱՏՄ անդամ է և միաժամանակ հաջողությամբ համագործակցում է արևմտյան երկրների հետ։  «Երբ դաշնակից պետության ներկայացուցիչները գալիս են Հայաստան աշխատելու, դա մեզ համար մեծ պլյուս է դառնում,- NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը,– հայկական պետությունն այժմ պետք է փնտրի նման ռուս մասնագետների, աշխատի նրանց հետ և համոզի, որ հնարավորինս երկար մնան այստեղ, քանի որ Հայաստանը կենտրոնացած է հենց բարձր տեխնոլոգիաների զարգացման վրա»։ Քաղաքագետը, սակայն, կարծում է, որ ռուս մասնագետները, միևնույն է, երկար չեն մնա Հայաստանում՝ հենց որ հնարավոր դառնա հայրենիքում բիզնես անել՝ նրանք կվերադառնան։ Հայաստանում ռուսների համար քիչ խնդիրներից մեկը պետության մոնոէթնիկ կազմն է։ Բնակչության 98%-ը բնիկ ազգության ներկայացուցիչներ են, ինչը վկայում է հանրապետությունում բնակվող օտարերկրացիների ավանդույթի բացակայության մասին։ Բայց այս խնդիրը ծածկվում է հասարակության մեջ ռուսաց լեզվի լավ իմացությամբ։ Այստեղ երբեք ոչ մեկի մտքով չի անցնի, ինչպես հարևան Վրաստանում, ռուսին խնդրել անցնել անգլերենի։ Այստեղ ոչ ոք քաղաքական պայմաններ չի ներկայացնի գործարարներին, այստեղ այցելած ռուսաստանցիների համար գերիշխում է հարմար բանաձև՝ քաղաքականությունը առանձին, հումանիտար և տնտեսական հարցերն առանձին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждут
Самое популярное