Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լցվել են Ռուսաստանից. հյուրընկալության թեստ Վրաստանի և Հայաստանի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

news.ru–ն գրում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պատճառ են դարձել նրա բնակչության մի մասի արտահոսքին այլ երկրներ։ Հետխորհրդային տարածքում ռուսները հաճախ ընտրում են Վրաստանն ու Հայաստանը, որոնք հայտնի են իրենց հյուրընկալությամբ, լավ կլիմայով և համեղ խոհանոցով։ Սակայն այդ երկրների բնակիչների շրջանում այցելուների անսպասելի հոսքը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել։

Վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում վրացական քաղաքների փողոցները լիքն են ռուսներով ինչպես զբոսաշրջանային սեզոնին։ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ Ռուսաստանից Վրաստան է ժամանել մոտ 25 հազար մարդ։ Եվ դա չնայած ուղիղ չվերթների բացակայությանը, ինչի պատճառով պետք է երրորդ երկրների միջոցով հասնել Թբիլիսի։ Վրաստանում քաղաքական գործիչները առիթը բաց չեն թողնում ընդգծելու ժողովրդավարական բարեփոխումների ձեռքբերումը որպես «ռուսական ներհոսքի» հիմնական շարժառիթ։ Վրաստանի իշխանությունները կարծես թե պայմաններ են ստեղծում ռուսաստանցիների համար, ովքեր այդ երկիր են գալիս բիզնեսով ու ՏՏ տեխնոլոգիաներով զբաղվելու համար։ Միաժամանակ, վրացի ընդդիմադիրները դժգոհ են ռուսների ներկայիս հոսքից անկախ նրանց գործունեության տեսակից։ Նրանք մտավախություն ունեն, որ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները նման կերպ կներթափանցեն երկիր։ Ամենից հաճախ այդ մասին խոսում են Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժման» կողմնակիցները։ Վերջերս վրացի փորձագետների մոտ այլ տեսակի մտավախություններ են հայտնվել։ Նրանք կարծում են, որ Վրաստանում ռուս բնակչության աճը կարող է ի վերջո խրախուսել Մոսկվային Դոնբասի նմանությամբ զբաղվել «իր բնակիչների իրավունքների պաշտպանությամբ»: Վրաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչները պնդում են, որ եկել է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմին վերադառնալու ժամանակը։ Սակայն շատ փորձագետներ դեմ են դրան  մտավախություն ունենալով, որ այդ քայլն ի վերջո կհարվածի երկրի տնտեսությանը, քանի որ կսահմանափակի օտարերկրյա կապիտալի ներհոսքը։ Ներկայիս «ռուս էմիգրանտները», ինչպես այդ մարդկանց հեգնանքով անվանում են Վրաստանում, էապես տարբերվում են այն փախստականներից, որոնք տարբեր տարիներին այդտեղ են եկել հետխորհրդային  հակամարտությունների տարբեր գոտիներից։ Այն մարդկանց պետության կողմից լուրջ օգնության էր պետք։ Այսօր Ռուսաստանից ժամանող կրթված և հարուստ մասնագետներին միայն օգնություն է պետք  վրացական հասարակությանը ինտեգրվելու համար։ Միաժամանակ, Վրաստանում շատ ռուսներ չեն էլ թաքցնում, որ իրենք տուն կվերադառնան հենց իրավիճակը թույլ տա։

Մարտի սկզբից Երևանը նմանվել է առողջարանային քաղաքի, որտեղ անհոգ հանգստացողները ժամանակից շուտ են լցվել։ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնը լի է մոսկվացիներով, պետերբուրգցիներով և Ռուսաստանի այլ խոշոր քաղաքների բնակիչներով։ Ռուսական խոսք է հնչում ռեստորաններում ու սրճարաններում: Ի տարբերություն հարևան Վրաստանի, Հայաստանում ռուսներին ամենևին էլ քաղաքական պրիզմայով չեն նայում։ Եթե ​​այդ մարդկանց կարելի է ներգաղթող անվանել, ապա միայն տնտեսական։ «Նույնիսկ պաշտոնական տվյալներով վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում մոտ երկու անգամ ավելի շատ ռուսներ են ժամանել Հայաստան, քան հարևան Վրաստան,- NEWS.ru-ի հետ զրույցում ասել է երևանաբնակ քաղաքական վերլուծաբան Էդգար Առաքելյանը,– իշխանությունները խոսում են Ռուսաստանի գրեթե 60 հազար քաղաքացիների մասին։ Նրանց համար հարմար է ռուսական անձնագրով ուղիղ չվերթով մեզ մոտ հասնել։ Մեր օրենքներով ընկերությունը կարող է գրանցվել 20 րոպեում։ Հետո պետք է բացել բանկային հաշիվ և սկսել աշխատել տարբեր երկրների հետ։ Ի դեպ, այդ մարդկանցից շատերը Երևանից գնացել են Թբիլիսի, բայց այնտեղ, ինչպես ինձ պատմել են ականատեսները, նույնիսկ բանկային հաշիվ բացելիս սկսել են նրանցից պահանջել քաղաքական որոշ նախապայմաններ, օրինակ Ղրիմը գրավոր ճանաչել ոչ ռուսական, և շատ գործարարներ ձեռքերը թափ են տվել ու տեղափոխվել մեզ մոտ»:

Արևմուտքի պատժամիջոցները, դատելով Հարավային Կովկաս ժամանած ռուսներից, մեծ հարված է հասցրել ռուսական ՏՏ ոլորտին։ Այդ ոլորտի ընկերությունները հիմնականում հիմնված են արտասահմանի հետ համագործակցության վրա: Նրանց հետ կապն ամբողջությամբ ընդհատվել է, բացի դա շատ բանկերի SWIFT-ից անջատվելուց հետո հաշվարկային համակարգերն են դժվարացել։ Հայաստան տեղափոխվելը գրեթե ամբողջությամբ լուծում է այդ բոլոր խնդիրները գործարարների և ՏՏ ոլորտի մասնագետների համար։ Բացի այդ, այս երկիրը, ի տարբերություն Վրաստանի, ԵԱՏՄ անդամ է և միաժամանակ հաջողությամբ համագործակցում է արևմտյան երկրների հետ։  «Երբ դաշնակից պետության ներկայացուցիչները գալիս են Հայաստան աշխատելու, դա մեզ համար մեծ պլյուս է դառնում,- NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը,– հայկական պետությունն այժմ պետք է փնտրի նման ռուս մասնագետների, աշխատի նրանց հետ և համոզի, որ հնարավորինս երկար մնան այստեղ, քանի որ Հայաստանը կենտրոնացած է հենց բարձր տեխնոլոգիաների զարգացման վրա»։ Քաղաքագետը, սակայն, կարծում է, որ ռուս մասնագետները, միևնույն է, երկար չեն մնա Հայաստանում՝ հենց որ հնարավոր դառնա հայրենիքում բիզնես անել՝ նրանք կվերադառնան։ Հայաստանում ռուսների համար քիչ խնդիրներից մեկը պետության մոնոէթնիկ կազմն է։ Բնակչության 98%-ը բնիկ ազգության ներկայացուցիչներ են, ինչը վկայում է հանրապետությունում բնակվող օտարերկրացիների ավանդույթի բացակայության մասին։ Բայց այս խնդիրը ծածկվում է հասարակության մեջ ռուսաց լեզվի լավ իմացությամբ։ Այստեղ երբեք ոչ մեկի մտքով չի անցնի, ինչպես հարևան Վրաստանում, ռուսին խնդրել անցնել անգլերենի։ Այստեղ ոչ ոք քաղաքական պայմաններ չի ներկայացնի գործարարներին, այստեղ այցելած ռուսաստանցիների համար գերիշխում է հարմար բանաձև՝ քաղաքականությունը առանձին, հումանիտար և տնտեսական հարցերն առանձին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Չվերթի ժամանակ օդանավի շարժիչն է բռնկվել․ ՌԴ «Ցտեսություն Հայաստան, կամ Անդրկովկաս, որը մենք կորցրինք»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 29-ին Սկսվել է ռուսական բանակի և նավատորմի Պարսկական արշավանքը Պետրոս Մեծի ղեկավարությամբ. պատմության այս օրը (29 հուլիս)Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Տվերի մարզում այրվել են կինոնկարահանումների դեկորացիաները Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն հարձակվել է երեք նավթատար նավերի վրա ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվելՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻտալիայի հավաքականը կգլխավորի Ռոբերտո Մանչինին Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ վարորդը հոսպիտալացվել է Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Զելենսկին Թրամփի հետ կարճ և առանց լրագրողների հանդիպում է ունենալու. Reuters Կալանավայրից վախեցնում են վկաներին. Էջմիածնում դաժան ծեծից հետո մահացած 22-ամյա տղայի մայր Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Եվրոպական ֆոնդային ինդեքսներն աճ են գրանցել երկուշաբթի օրը Ոսկե գնդակի դափնեկիրը ժամանել է Մադրիդ․ հայտնի է այցի նպատակը 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին Իրանը կարող է լուրջ մարտահրավերների բախվել որպես Հայաստանի հուսալի հարևան«Սա հարված է ժողովրդին և տնտեսությանը». Հայաստանի արևմտամետ գաղութային բռնապետությունը խստացնում է իր վերահսկողությունը ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի նավահանգիստներին և նրանց ԶՈւ-ի համար գործող նավերին Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավոր Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը Հայաստանում կայանալիք հանրաքվեի նախաձեռնության հեղինակ. «Փաշինյանի քաղաքական դագաղը»Վանաձորում 6–ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ամենադիտված