Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պրոֆեսիոնալ սպորտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊրոֆեսիոնալ սպորտը դա մեծ փողեր է, ինտրիգներ, դոպինգներ, տրանսֆերներ, գովազդ և այլ... Բայց պատկերացրեք, որ ներկայիս զարգացած պրոֆեսիոնալ սպորտը եղել է և առաջ, ընդ որում այն ժամանակ էլ են այդ ոլորտում փողերի հսկայական շրջանառություններ եղել: Դրանք եղել են օլիմպիական խաղերի ժամանակ հին Հունաստանում և Հռոմում: Թվում է թե այն հին ժամանակներում մրցումները անցնում էին անշահախնդրության և ազատ մրցակցության պայմաններում և երիտասարդ մարզիկները ցուցադրում էին իրենց ուժը և ճարպկությունը: Ինչ մնում է ազատ մրցակցությանը, հնարավոր է, որ դա եղել է, բայց այն ժամանակ այնպիսի գումարներ են շրջանառվելիս եղել, որ անհնար էր, որ անազնիվ պայքար չլիներ: Օլիմպիադայում հաղթողներին ոչ միայն ձիթենու պսակ էին տալիս և արձանը կանգնեցնում, նրանց նաև միանվագ պարգևատրում էին ու նշանակում ցմահ թոշակ, կամ ցմահ ազատում հարկերից: Հայտնի է, որ ժամանակին Հին Աթենքի բարձրագույն պաշտոնյա հանդիսացող Սոլոնը յուրաքանչյուր օլիմպիական չեմպիոնի իր քաղաքի բյուջեից վճարում էր 500 դրախմ (սա համարժեք է աթենացի զինվորի երկու տարվա աշխատավարձին): Ինչպես տեսնում ենք դեռ հնում բավականին շահավետ է եղել դառնալ լավ մարզիկ: Իտալիայի հարավում հնէաբանների կողմից մի դամբարանում մահացածի ոսկորների հետ հայտնաբերվել են ձիթայուղով սափորներ: Ըստ նրանց դա օլիմպիական չեմպիոնի դամբարան է, իսկ սափորները նրա մրցումների արդյունքում ձեռք բերած պարգևներն են: Հայտնի է , որ վազքի մրցման ժամանակ հաղթողին տրվելիս են եղել այդպիսի 100 սափորներ, կամ 1000 լիտր ձիթայուղ (ներկայիս հաշվարկներով դրա արժեքը մոտավորապես 100 000 դոլար է): Պատմաբանները համոզված են , որ դեռևս մեր թվարկությունիւց առաջ 4-րդ դարում Հունաստանում եղել են պրոֆեսիոնալ մարզիկներ, որոնք մարզվել են ամբողջ օրը: Եղել են նաև հատուկ դիետաներ և մարզիչների ու օգնականների հաստիքներ: Հաշվի առնենք այն, որ մարզիկի օլիմպիադայում հաղթանակը պետք էր, ոչ միայն իրեն մարզիկին, այլ նաև համապատասխան քաղաք-պետությանը, որը ուղարկել է նրան, պարզ է, որ ծաղկում էր նաև «աստղերի վաճառքը»՝ տրանսֆերները: Ընդ որում այդ վաճառքը այն աստիճանի էր, որ անգամ դատավորները չէին կարողանում ոչինչ անել: Իհարկե չմոռանանք, որ այդ պայմաններում արդեն իսկ դատավորների անկաշառության մեջ դժվար է համոզված լինել: Դժվար թե օլիմպիադաներում պայքարը արդար լիներ: Խաղերի օրենքների պահպանմանը հետևում էին 10 գլխավոր դատավորները և այսպես կոչված էլլանոդիկները: Ամենատարածված խախտումը հակառակորդներին կաշառելն էր: Նա ով բռնվում էր այդ գործում խիստ պատժվում էր (և կաշառք տվողը և վերցնողը): Ընդ որում պատժում էին անգամ տեղում՝ մտրակահարելով: Օրինակ թեսալացի էվպոլոմը 98-րդ օլիմպիական խաղերի ժամանակ բռնցքամարտի մրցումներում որոշակի գումար էր տվել իր երեք հակառակորդներին, որ նրանք պարտվեն: Արդյունքում չորսին էլ այդ ամենի համար պատժել են: Համարվում է, որ օլիմպիական խաղերը դադարեցվել են քրիստոնեության տարածման հետ կապված՝ 3-4-րդ դարերում, քանի որ քրիստոնյաները փորձում էին մոռացության տալ հեթանոսական բոլոր սովորությունները: Բայց կա ևս մի կարծիք, որ այն ժամանակ այդ խաղերը այնքան էին այլասեռվել, որ անհնար էր դրանց շարունակել: Ի վերջո համարյա արդեն նույն վիճակն է նկատվում նաև մեր ժամանակակից սպորտում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը