ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պրոֆեսիոնալ սպորտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պրոֆեսիոնալ սպորտը դա մեծ փողեր է, ինտրիգներ, դոպինգներ, տրանսֆերներ, գովազդ և այլ... Բայց պատկերացրեք, որ ներկայիս զարգացած պրոֆեսիոնալ սպորտը եղել է և առաջ, ընդ որում այն ժամանակ էլ  են այդ ոլորտում փողերի հսկայական շրջանառություններ եղել: Դրանք եղել են օլիմպիական խաղերի ժամանակ  հին Հունաստանում և Հռոմում:  Թվում է թե այն հին ժամանակներում մրցումները անցնում էին անշահախնդրության և ազատ մրցակցության պայմաններում և երիտասարդ մարզիկները ցուցադրում էին իրենց ուժը և ճարպկությունը: Ինչ մնում է ազատ մրցակցությանը, հնարավոր է, որ դա եղել է, բայց այն ժամանակ այնպիսի գումարներ են շրջանառվելիս եղել, որ անհնար էր, որ անազնիվ պայքար չլիներ: Օլիմպիադայում հաղթողներին ոչ միայն ձիթենու պսակ էին տալիս և արձանը կանգնեցնում, նրանց նաև միանվագ պարգևատրում էին ու նշանակում ցմահ թոշակ, կամ ցմահ ազատում հարկերից: Հայտնի է, որ ժամանակին Հին Աթենքի բարձրագույն պաշտոնյա հանդիսացող Սոլոնը յուրաքանչյուր օլիմպիական չեմպիոնի իր քաղաքի բյուջեից վճարում էր 500 դրախմ (սա համարժեք է աթենացի զինվորի երկու տարվա աշխատավարձին): Ինչպես տեսնում ենք դեռ հնում բավականին շահավետ է եղել դառնալ լավ մարզիկ: Իտալիայի հարավում հնէաբանների կողմից մի դամբարանում մահացածի ոսկորների հետ հայտնաբերվել են ձիթայուղով սափորներ: Ըստ նրանց դա օլիմպիական չեմպիոնի դամբարան է, իսկ սափորները նրա մրցումների արդյունքում ձեռք բերած պարգևներն են: Հայտնի է , որ վազքի մրցման ժամանակ հաղթողին տրվելիս են եղել այդպիսի 100 սափորներ, կամ 1000 լիտր ձիթայուղ (ներկայիս հաշվարկներով դրա արժեքը մոտավորապես 100 000 դոլար է): Պատմաբանները համոզված են , որ դեռևս մեր թվարկությունիւց առաջ 4-րդ դարում Հունաստանում եղել են պրոֆեսիոնալ մարզիկներ, որոնք մարզվել են ամբողջ օրը: Եղել են նաև հատուկ դիետաներ և մարզիչների ու օգնականների հաստիքներ: Հաշվի առնենք այն, որ մարզիկի օլիմպիադայում հաղթանակը պետք էր, ոչ միայն իրեն մարզիկին, այլ նաև համապատասխան քաղաք-պետությանը, որը ուղարկել է նրան, պարզ է, որ ծաղկում էր նաև «աստղերի վաճառքը»՝ տրանսֆերները: Ընդ որում այդ վաճառքը այն աստիճանի էր, որ անգամ դատավորները չէին կարողանում ոչինչ անել: Իհարկե չմոռանանք, որ այդ պայմաններում արդեն իսկ դատավորների անկաշառության մեջ  դժվար է համոզված լինել:  Դժվար թե օլիմպիադաներում պայքարը արդար լիներ: Խաղերի օրենքների պահպանմանը հետևում էին 10 գլխավոր դատավորները և այսպես կոչված էլլանոդիկները: Ամենատարածված խախտումը հակառակորդներին կաշառելն էր: Նա ով բռնվում էր այդ գործում խիստ պատժվում էր (և կաշառք տվողը և վերցնողը): Ընդ որում պատժում էին անգամ տեղում՝ մտրակահարելով: Օրինակ թեսալացի էվպոլոմը 98-րդ օլիմպիական խաղերի ժամանակ բռնցքամարտի մրցումներում որոշակի գումար էր տվել իր երեք հակառակորդներին, որ նրանք պարտվեն: Արդյունքում չորսին էլ այդ ամենի համար պատժել են: Համարվում է, որ օլիմպիական խաղերը դադարեցվել են քրիստոնեության տարածման հետ կապված՝ 3-4-րդ դարերում, քանի որ քրիստոնյաները փորձում էին մոռացության տալ հեթանոսական բոլոր սովորությունները: Բայց կա ևս մի կարծիք, որ այն ժամանակ այդ խաղերը այնքան էին այլասեռվել, որ անհնար էր դրանց շարունակել: Ի վերջո համարյա արդեն նույն վիճակն է նկատվում նաև մեր ժամանակակից սպորտում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular