Արևմտյան երկրներում էներգիայի գները բարձրանում են սեփական սխալ հաշվարկների պատճառով. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրևմտյան երկրներում էներգիայի գները բարձրանում են սեփական սխալ հաշվարկների պատճառով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ հանդիպմանը։
«Իսկ այնտեղ գները բարձրանում են, բայց ոչ մեր մեղքով, սա իրենց իսկ սխալ հաշվարկների արդյունքն է, մեզ մեղադրելու ոչինչ չկա»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Նախագահը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ը փակել է ռուսական էներգառեսուրսների ներմուծումը և փորձում է գների բարձրացման մեջ մեղադրել Ռուսաստանին։
«Նույնը վերաբերում է ԱՄՆ-ում նավթի և նավթամթերքի թանկացմանը։ Նրանք հայտարարեցին, որ փակում են ռուսական նավթի ներկրումն ամերիկյան շուկա, այնտեղ գները բարձր են, գնաճն աննախադեպ բարձր է։ Այն, հավանաբար, հասել է պատմական առավելագույնների»,- ընդգծել է Պուտինը:
Բացի այդ, ըստ ՌԴ ղեկավարի, անբարյացակամ երկրների` իրենց քաղաքացիներին «ավելի տաք հագնվելու» կոչերը, ինչպես նաև պատժամիջոցների հետ կապված իրավիճակի պատճառով Ռուսաստանին ուղղված մեղադրանքները տարօրինակ են թվում, հատկապես, որ Ռուսաստանի Դաշնությունը կատարում է իր բոլոր էներգետիկ պարտավորությունները: