ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմտյան երկրներում էներգիայի գները բարձրանում են սեփական սխալ հաշվարկների պատճառով. Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արևմտյան երկրներում էներգիայի գները բարձրանում են սեփական սխալ հաշվարկների պատճառով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ հանդիպմանը։

«Իսկ այնտեղ գները բարձրանում են, բայց ոչ մեր մեղքով, սա իրենց իսկ սխալ հաշվարկների արդյունքն է, մեզ մեղադրելու ոչինչ չկա»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Նախագահը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ը փակել է ռուսական էներգառեսուրսների ներմուծումը և փորձում է գների բարձրացման մեջ մեղադրել Ռուսաստանին։

«Նույնը վերաբերում է ԱՄՆ-ում նավթի և նավթամթերքի թանկացմանը։ Նրանք հայտարարեցին, որ փակում են ռուսական նավթի ներկրումն ամերիկյան շուկա, այնտեղ գները բարձր են, գնաճն աննախադեպ բարձր է։ Այն, հավանաբար, հասել է պատմական առավելագույնների»,- ընդգծել է Պուտինը:

Բացի այդ, ըստ ՌԴ ղեկավարի, անբարյացակամ երկրների` իրենց քաղաքացիներին «ավելի տաք հագնվելու» կոչերը, ինչպես նաև պատժամիջոցների հետ կապված իրավիճակի պատճառով Ռուսաստանին ուղղված մեղադրանքները տարօրինակ են թվում, հատկապես, որ Ռուսաստանի Դաշնությունը կատարում է իր բոլոր էներգետիկ պարտավորությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular