Գերմանիան և Նիդեռլանդները չեն ցանկանում Ուկրաինային տեսնել Եվրամիությունում. Bloomberg
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության մի քանի երկրներ դեմ են արտահայտվել Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Մասնավորապես, նման նախաձեռնությանը դեմ են արտահայտվել Գերմանիան ու Նիդեռլանդները, գրում է Bloomberg-ը։
Հրատարակությունը նշում է, որ այս շաբաթ Ֆրանսիայում տեղի կունենա գագաթնաժողով, որին Եվրամիության անդամ երկրները կքննարկեն Ուկրաինայի խնդրանքը։
«Նիդեռլանդների և Գերմանիայի իշխանությունները կոչ են արել ԵՄ գործադիր մարմնին հայտնել իր կարծիքը Ուկրաինայի՝ անդամակցության գործընթացին պատրաստ լինելու վերաբերյալ՝ նախքան քաղաքական որոշում կայացնելը»,- ասվում է ամերիկյան լրատվամիջոցի հոդվածում։