ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիան և Նիդեռլանդները չեն ցանկանում Ուկրաինային տեսնել Եվրամիությունում. Bloomberg

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիության մի քանի երկրներ դեմ են արտահայտվել Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Մասնավորապես, նման նախաձեռնությանը դեմ են արտահայտվել Գերմանիան ու Նիդեռլանդները, գրում է Bloomberg-ը։

Հրատարակությունը նշում է, որ այս շաբաթ Ֆրանսիայում տեղի կունենա գագաթնաժողով, որին Եվրամիության անդամ երկրները կքննարկեն Ուկրաինայի խնդրանքը։

«Նիդեռլանդների և Գերմանիայի իշխանությունները կոչ են արել ԵՄ գործադիր մարմնին հայտնել իր կարծիքը Ուկրաինայի՝ անդամակցության գործընթացին պատրաստ լինելու վերաբերյալ՝ նախքան քաղաքական որոշում կայացնելը»,- ասվում է ամերիկյան լրատվամիջոցի հոդվածում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular