ԵԱՀԿ դիտորդները լքում են Ուկրաինան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության վերջին խմբի անդամներն այսօր կլքեն Ուկրաինան, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Միջազգային առաքելության բոլոր անդամների ժամանակավոր տարհանման գործընթացը գրեթե ավարտված է: Մնացած վերջին խումբը՝ գլխավոր դիտորդը և բարձրագույն ղեկավար կազմը, այժմ լքում են Ուկրաինան»,- ասվում է հայտարարության մեջ:
Փետրվարի 24-ին ռուսական հատուկ ռազմական գործողության սկսվելուց անմիջապես հետո ԵԱՀԿ-ն որոշել է տարհանել դիտորդներին։
Նշենք, որ մարտի 2-ին Խարկովում գնդակոծության հետևանքով զոհվել է ԵԱՀԿ աշխատակից։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։