ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՀԿ դիտորդները լքում են Ուկրաինան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության վերջին խմբի անդամներն այսօր կլքեն Ուկրաինան, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

«Միջազգային առաքելության բոլոր անդամների ժամանակավոր տարհանման գործընթացը գրեթե ավարտված է: Մնացած վերջին խումբը՝ գլխավոր դիտորդը և բարձրագույն ղեկավար կազմը, այժմ լքում են Ուկրաինան»,- ասվում է հայտարարության մեջ:

Փետրվարի 24-ին ռուսական հատուկ ռազմական գործողության սկսվելուց անմիջապես հետո ԵԱՀԿ-ն որոշել է տարհանել դիտորդներին։

Նշենք, որ մարտի 2-ին Խարկովում գնդակոծության հետևանքով զոհվել է ԵԱՀԿ աշխատակից։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular