Covid-19-ինը բարդանում է ապատիայով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆKommersant.ru-ն գրում է, որ կորոնավիրուսից ապաքինվածներին կառաջարկվի դիմել հոգեբույժի: Ռուսաստանի Դաշնային խորհուրդն առաջարկել է COVID-19-ից հետո բուժզննման մեջ ներառել հոգեկան հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով համապատասխան մասնագետի այցը։ Նախատեսվում է, որ ուղեգիրը կտրվի թերապևտի կողմից։ Կարող է հայտնվել նաև հատուկ հարցաթերթիկ, և ըստ հարցման արդյունքների հիվանդը կգրանցվի հոգեբույժի մոտ։ Իսկ ի՞նչ ախտանիշներ են ունենում հիվանդները, և ինչպե՞ս են փորձագետները գնահատել Դաշնության խորհրդի այդ առաջարկը։ Պատմում է բժիշկ Ալեքսանդր Մեզենցևը. «Հոգնածություն, ապատիա, անքնություն, անհանգստություն և նույնիսկ խուճապի նոպաներ. նման հոգե-հուզական խնդիրները համարվում են այսպես կոչված հետկորոնավիրուսային համախտանիշի դրսևորում, որը ճանաչվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից: Երբեմն դա մեծապես ազդում է աշխատունակության վրա. հիվանդները բողոքում են, որ այլևս չեն կարող դիմակայել այն ծանրաբեռնվածությանը, որոնք նախկինում հատուկ դժվարություններ չեն պատճառել: Ավելին, նրանք, ովքեր վարակը տարել են հեշտությամբ կամ առանց ախտանիշների, ևս բախվում են այդ դրսևորումներին։ Եվ այդ նշանները կարող են զգալ նույնիսկ հիվանդությունից վեց ամիս անց»։
Ըստ Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, բարձրագույն կատեգորիայի դոկտոր Ռոման Սուլեյմանովի վերջերս հոգեբույժների գործն ավելացել է. «Նրանց աշխատանքը միշտ էլ ծանր է եղել: Այժմ տարբեր խնդիրներով հոգեբույժներին դիմած հիվանդների ընդհանուր զանգվածում նոր դեպքերի մոտ կեսը կարող են վերագրվել COVID-19-ի հետևանքներին։ Ավելին, հիվանդները հեռու են դրա մասին միշտ տեղյակ լինելուց, նրանք ակնհայտ կապ չեն տեսնում տարած կորոնավիրուսի և իրենց առողջական վիճակի սրման միջև»։
Դաշնային խորհուրդը կարծում է, որ հոգեբույժի հետ խորհրդակցությունները կօգնեն բացահայտել և կանխել դեպրեսիայի և հիշողության կորստի զարգացումը: Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է նման մասնագետի մոտ բուժումը ներառել պարտադիր բժշկական ապահովագրության քաղաքականության մեջ։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ մինչ այժմ քիչ բան է հայտնի հետկորոնավիրուսային համախտանիշի մասին։
Ըստ հոգեբույժ և Psychiatr Online Instagram բլոգի հեղինակ Դմիտրի Զանոսովի չկան այնպիսի դեղամիջոցներ, որոնք կարող են արդյունավետորեն դադարեցնել ախտանիշները, մենք ունենք դեղամիջոցներ, որոնք արդեն ցույց են տվել արդյունավետություն, սակայն դեղերի անվտանգությունն ու ազդեցությունը տվյալ պաթոլոգիայի վրա ամբողջությամբ ուսումնասիրելու համար ժամանակ է անհրաժեշտ հետաքննության և որակի ստուգման համար: Հոգեբույժների ծանրաբեռնվածությունը կավելանա, երբ մենք ստանանք հավաստի տեղեկատվություն, թե ինչպես վարվել դրա հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը