ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Covid-19-ինը բարդանում է ապատիայով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Kommersant.ru-ն գրում է, որ կորոնավիրուսից ապաքինվածներին կառաջարկվի դիմել հոգեբույժի: Ռուսաստանի Դաշնային խորհուրդն առաջարկել է COVID-19-ից հետո բուժզննման մեջ ներառել հոգեկան հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով համապատասխան մասնագետի այցը։ Նախատեսվում է, որ ուղեգիրը կտրվի թերապևտի կողմից։ Կարող է հայտնվել նաև հատուկ հարցաթերթիկ, և ըստ հարցման արդյունքների հիվանդը կգրանցվի հոգեբույժի մոտ։ Իսկ ի՞նչ ախտանիշներ են ունենում հիվանդները, և ինչպե՞ս են փորձագետները գնահատել Դաշնության խորհրդի այդ առաջարկը։ Պատմում է բժիշկ Ալեքսանդր Մեզենցևը. «Հոգնածություն, ապատիա, անքնություն, անհանգստություն և նույնիսկ խուճապի նոպաներ. նման հոգե-հուզական խնդիրները համարվում են այսպես կոչված հետկորոնավիրուսային համախտանիշի դրսևորում, որը ճանաչվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից: Երբեմն դա մեծապես ազդում է աշխատունակության վրա. հիվանդները բողոքում են, որ այլևս չեն կարող դիմակայել այն ծանրաբեռնվածությանը, որոնք նախկինում հատուկ դժվարություններ չեն պատճառել: Ավելին, նրանք, ովքեր վարակը տարել են հեշտությամբ կամ առանց ախտանիշների, ևս բախվում են այդ դրսևորումներին։ Եվ այդ նշանները կարող են զգալ նույնիսկ հիվանդությունից վեց ամիս անց»։

Ըստ Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, բարձրագույն կատեգորիայի դոկտոր Ռոման Սուլեյմանովի վերջերս հոգեբույժների գործն ավելացել է. «Նրանց աշխատանքը միշտ էլ ծանր է եղել: Այժմ տարբեր խնդիրներով հոգեբույժներին դիմած հիվանդների ընդհանուր զանգվածում  նոր դեպքերի մոտ կեսը կարող են վերագրվել COVID-19-ի հետևանքներին։ Ավելին, հիվանդները հեռու են դրա մասին միշտ տեղյակ լինելուց, նրանք ակնհայտ կապ չեն տեսնում տարած կորոնավիրուսի և իրենց առողջական վիճակի սրման միջև»։

Դաշնային խորհուրդը կարծում է, որ հոգեբույժի հետ խորհրդակցությունները կօգնեն բացահայտել և կանխել դեպրեսիայի և հիշողության կորստի զարգացումը: Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է նման մասնագետի մոտ բուժումը ներառել պարտադիր բժշկական ապահովագրության քաղաքականության մեջ։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ մինչ այժմ քիչ բան է հայտնի հետկորոնավիրուսային համախտանիշի մասին։

Ըստ հոգեբույժ և Psychiatr Online Instagram բլոգի հեղինակ Դմիտրի Զանոսովի չկան այնպիսի դեղամիջոցներ, որոնք կարող են արդյունավետորեն դադարեցնել ախտանիշները, մենք ունենք դեղամիջոցներ, որոնք արդեն ցույց են տվել արդյունավետություն, սակայն դեղերի անվտանգությունն ու ազդեցությունը տվյալ պաթոլոգիայի վրա ամբողջությամբ ուսումնասիրելու համար ժամանակ է անհրաժեշտ հետաքննության և որակի ստուգման համար: Հոգեբույժների ծանրաբեռնվածությունը կավելանա, երբ մենք ստանանք հավաստի տեղեկատվություն, թե ինչպես վարվել դրա հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular