Առնվազն 21 զոհ, 112 վիրավոր. Ուկրաինայից հայտնել են Խարկովի հրետակոծության հետևանքների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 21 մարդ է զոհվել և 112-ը՝ վիրավորվել Ուկրաինայի արևելյան Խարկով քաղաքում վերջին 24 ժամվա ընթացքում հրետակոծության հետևանքով, չորեքշաբթի հայտնել է շրջանի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը։
Ինչպես գրում է Reuters-ը, իշխանությունները հայտնել են, որ ռուսական հրթիռային հարվածները թիրախավորել են Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի կենտրոնը՝ ներառյալ բնակելի թաղամասերը և շրջանային վարչակազմի շենքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։