ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առնվազն 21 զոհ, 112 վիրավոր. Ուկրաինայից հայտնել են Խարկովի հրետակոծության հետևանքների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առնվազն 21 մարդ է զոհվել և 112-ը՝ վիրավորվել Ուկրաինայի արևելյան Խարկով քաղաքում վերջին 24 ժամվա ընթացքում հրետակոծության հետևանքով, չորեքշաբթի հայտնել է շրջանի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը։

Ինչպես գրում է Reuters-ը, իշխանությունները հայտնել են, որ ռուսական հրթիռային հարվածները թիրախավորել են Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի կենտրոնը՝ ներառյալ բնակելի թաղամասերը և շրջանային վարչակազմի շենքը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ 

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular