Էրդողանը և Լուկաշենկոն Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց են ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Բելառուսի և Թուրքիայի առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում մասնավորապես քննարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները։
Էրդողանը պատրաստակամություն է հայտնել օգնելու հակամարտության կարգավորմանը։
Լուկաշենկոն իր հերթին ասել է, որ այս դիրքորոշումը համընկնում է Բելառուսի դիրքորոշման հետ։
Բացի այդ, երկու երկրների նախագահները խոսել են Բելառուսի և Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների քաղաքականության մասին։
Ավելի վաղ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել էր, որ Բելառուսը պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ճգնաժամի կարգավորման գործում։