ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը և Լուկաշենկոն Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց են ունեցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Բելառուսի և Թուրքիայի առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում մասնավորապես քննարկել են  ռուս-ուկրաինական բանակցությունները։

Էրդողանը պատրաստակամություն է հայտնել օգնելու հակամարտության կարգավորմանը։

Լուկաշենկոն իր հերթին ասել է, որ այս դիրքորոշումը համընկնում է Բելառուսի դիրքորոշման հետ։

Բացի այդ, երկու երկրների նախագահները խոսել են Բելառուսի և Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների քաղաքականության մասին։

Ավելի վաղ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել էր, որ Բելառուսը պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ճգնաժամի կարգավորման գործում։

   
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular