Հայաստանի կաթոլիկները աջակցել են Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrossaprimavera.ru–ն գրում է, որ Հայ կաթոլիկները պաշտպանում են հայ-թուրքական հարաբերությունների ապասառեցման գաղափարը: Իտալական Asia News պորտալին տված հարցազրույցում այդպես է ասել հայ կաթոլիկ պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանը։
Հայ կաթոլիկների առաջին արձագանքը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները վերականգնելու առաջարկին դրական է։ Պատրիարքի խոսքով, հայերը «խաղաղ ժողովուրդ են և ցանկանում են խաղաղություն», և այդ առումով է դիտարկվում Երևանի և Անկարայի կողմից հարաբերությունների կարգավորման բանակցությունների համար փոխադարձաբար ներկայացուցիչներ նշանակելու դիվանագիտական նախաձեռնությունը:
Պատրիարքը բացատրել է, որ հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցությունները պետք է լինեն «առանց նախապայմանների»։ «Հայկական սփյուռքը «ունի լիարժեք իրավունք» պահանջելու Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե «նյութական փոխհատուցում» ստանալու համար, այլ որպես «բարոյական փոխհատուցում «կյանքը կորցրածների» հանդեպ»,- բացատրել է Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանը։ Ըստ Ռուսական ռազմավարությունների ինստիտուտի հայ եկեղեցական համայնքում գերիշխող Հայ առաքելական եկեղեցին, այսինքն Էջմիածինը և Կիլիկիո կաթողիկոսությունը (գտնվում է Լիբանանում), կարող են չհամաձայնվել այդ դիրքորոշման հետ։ 2015 թվականին Կիլիկիո կաթողիկոսությունը հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան պահանջելով վերադարձնել Կիլիկիո կաթողիկոսի Սիսի պատմական նստավայրը։ Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է այս միջնորդությունը, իսկ հայկական կողմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ապա, 2919 թվականի հուլիսի 30-ին ՄԻԵԴ-ի կողմից հարուցված դատավարության շարունակությամբ, Կիլիկիո Կաթողիկոսությունը հայց է ուղարկել դատարան։ Սույն գործով առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 30-ին։ Ուստի, ըստ Ռուսաստանի ռազմավարությունների ինստիտուտի փորձագետների, հիմքեր չկան, որ կիլիկիացիները կաջակցեն հայ կաթոլիկ պատրիարքի Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Թուրքիայի նկատմամբ նյութական պահանջներից հրաժարվելու գաղափարին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ մոտ ապագայում Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ, կվերսկսվեն նաև Ստամբուլ-Երևան չարտերային թռիչքները։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը