ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի կաթոլիկները աջակցել են Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru–ն գրում է, որ  Հայ կաթոլիկները պաշտպանում են հայ-թուրքական հարաբերությունների ապասառեցման գաղափարը: Իտալական Asia News պորտալին տված հարցազրույցում այդպես է ասել հայ կաթոլիկ պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանը։

Հայ կաթոլիկների առաջին արձագանքը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները վերականգնելու առաջարկին դրական է։ Պատրիարքի խոսքով, հայերը «խաղաղ ժողովուրդ են և ցանկանում են խաղաղություն», և այդ առումով է դիտարկվում Երևանի և Անկարայի կողմից հարաբերությունների կարգավորման բանակցությունների համար փոխադարձաբար ներկայացուցիչներ նշանակելու դիվանագիտական ​​նախաձեռնությունը:  

Պատրիարքը բացատրել է, որ հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցությունները պետք է լինեն «առանց նախապայմանների»։ «Հայկական սփյուռքը «ունի լիարժեք իրավունք» պահանջելու Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե «նյութական փոխհատուցում» ստանալու համար, այլ որպես «բարոյական փոխհատուցում «կյանքը կորցրածների» հանդեպ»,- բացատրել է Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանը։ Ըստ Ռուսական ռազմավարությունների ինստիտուտի հայ եկեղեցական համայնքում գերիշխող Հայ առաքելական եկեղեցին, այսինքն Էջմիածինը և Կիլիկիո կաթողիկոսությունը (գտնվում է Լիբանանում), կարող են չհամաձայնվել այդ դիրքորոշման հետ։ 2015 թվականին Կիլիկիո կաթողիկոսությունը հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան պահանջելով վերադարձնել Կիլիկիո կաթողիկոսի Սիսի պատմական նստավայրը։ Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է այս միջնորդությունը, իսկ հայկական կողմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ապա, 2919 թվականի հուլիսի 30-ին ՄԻԵԴ-ի կողմից հարուցված դատավարության շարունակությամբ, Կիլիկիո Կաթողիկոսությունը հայց է ուղարկել դատարան։ Սույն գործով առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 30-ին։ Ուստի, ըստ Ռուսաստանի ռազմավարությունների ինստիտուտի փորձագետների, հիմքեր չկան, որ կիլիկիացիները կաջակցեն հայ կաթոլիկ պատրիարքի Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Թուրքիայի նկատմամբ նյութական պահանջներից հրաժարվելու գաղափարին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ մոտ ապագայում Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ, կվերսկսվեն նաև Ստամբուլ-Երևան չարտերային թռիչքները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular