ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն օգտվում է Հայաստանի այսօրվա իշխանության՝ հայ հասարակության հետ չաշխատելու բացթողումից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում ադրբեջանական ամբողջ քարոզչական դաշտը միջանցքի տրամաբանությանն է ուղղված։ Դեկտեմբերի 15-ին էլ Բրյուսելում կայանալու է Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Այս թեմայիով զրուցել ենք ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ։

Անդրադառնալով ադրբեջանական քարոզչամեքենային` ադրբեջանագետն ասաց․ « Նախ և առաջ Ադրբեջանի սադրանքները պետք է դիտարկել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում: Երկրորդ, այո՛ վերջին շրջանում հատկապես ադրբեջանական ամբողջ քարոզչական դաշտը միջանցքի տրամաբանությանն է ուղղված: Չնայած այն բանին, որ փաստաթղթի ամրագրմամբ որևէ տեղ չկա միջանցք արտահայտությունը, դրանից առաջ էլ տարբեր հարթակներից հերքվում էր դա, բայց փաստը մնում է այն, որ Ադրբեջանն օգտվում է Հայաստանի այսօրվա իշխանության՝ հայ հասարակության հետ չաշխատելու բացթողումից, և այդ քարոզչական թեզն աշխատեցնում է: Ես ավելի հակված եմ Բրյուսելի հանդիպումը կապել հումանիտար հարցերի հետ՝ գերիների հարցի քննարկում, ականապատ տարածքների քարտեզների հանձնում Ադրբեջանին և այլն»։

Անդրադառնալով գերիների մասին մեր իշխանությունների հայտարարություններին` ադրբեջանագետն ասաց․ «Գերիների վերաբերյալ ՀՀ իշխանությունների վերջին շրջանի հայտարարություններն ու գործողություններն օվերտոնի պատուհանի տրամաբանության ներքո են։ Դրանք մի քանի ուղղությամբ են աշխատում: Առաջինը այն է, որ Հայաստանի հասարակության մեջ խորացնում են հակառուսական տրամադրություններ, երկրորդ՝ Հայաստանի հասարակությանը շարունակում են բաժանել սևեր-սպիտակների, այդ տրամաբանությամբ տանելով դիսկուրս՝ գերիները հերո՞ս են, թե՞ դավաճան: Լավ գիտենք, որ ՀՀ-ում կան հակառուսական շրջանակներ, որոնք հատուկ թիրախներով են աշխատում: Երկրորդ ուղղությունն այն է, որ գերիների հարցով ռուսական կողմը շատ ակտիվ է զբաղվում, և դանդաղ տեմպերի մեղքը նաև ՀՀ իշխանություններինն է: Բոլորովին վերջերս, երբ ՀՀ իշխանությունների կողմից կար գերիներին դավաճան համարելու քարոզը, Ադրբեջանը լայն տարածում էր հետևյալ թեզը՝ քանի որ Ադրբեջանը մինչև այս չէր տալիս գերիներին՝ պատճառաբանելով, որ նրանք ահաբեկիչներ են, հատել են Հայաստան-Ադրբեջան սահմանը, թեպետ այդտեղ սահման հասկացություն չկա, և այս ամբողջ տրամաբանության ներքո նշում էին, որ քանի որ ՀՀ իշխանություններն ասում են, թե գերիներին դատելու են, կա գերիների կյանքի անվտանգության խնդիր, և ճիշտ կլինի, որ գերիներին չտան և երրորդ երկիր ուղարկեն: Ասում են, որ գերիները ոչ թե պետք է գնան Հայաստան, այլ երրորդ երկիր՝ նշելով, որ սա լավ առիթ է Ադրբեջանի համար, որ գերիներին երկար ժամանակ չվերադարձնեն: Ադրբեջանական կողմն օգտվելով ՀՀ իշխանությունների հայտարարությունից նման հայտարարություններ են անում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular