ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը խոշոր եկամուտներ է ստանում՝ փաշինյանական իշխանության պատճառով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թե՛ Հայաստանում, թե՛ համաշխարհային ճանաչում ունեցող վերլուծաբանները և քաղաքագետները բազմիցս են նշել, որ պարտության խորհրդանիշ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չեն կարողանալու արդյունավետ առաջ մղել Հայաստանի շահերը տարբեր բանակցային հարթակներում, իսկ նրանց անողնաշար պահվածքը նորանոր խնդիրներ է հարուցելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համար։

Հաղթանակից արբած Ադրբեջանը հստակ ռազմավարություն ունի՝ ավելի ու ավելի շատ զիջումներ կորզելու Հայաստանից։ Միջազգային հանրությունն առանձնապես տրամադրված չէ ռուսական ծայրագավառի վերածված Հայաստանին աջակցելու, իսկ ադրբեջանական նավթադոլարներն ու սև խավիարը անում են իրենց սև գործը։ Ընդ որում, Ադրբեջանը ունի թե՛ «պլան մաքսիմում»՝ կտրել Սյունիքն ու ստանալ իրենց բաղձալի միջանցքը, թե՛ «պլան մինիմում»՝ առնվազն լուրջ զիջումներ կորզել Հայաստանից։ Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում մաքսատուրքերի գանձման արդյունքում այդ երկրի պետբյուջե է փոխանցվել շուրջ 2 միլիոն մանաթ կամ մոտ 1,18 միլիոն դոլար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի նախագահ Սաֆար Մեհթիևը։

«Մաքսային պետական կոմիտեի համապատասխան անցակետը ստեղծվել է մոտ երկու ամիս առաջ։ Օտարերկրյա ավտոմոբիլները և քաղաքացիները գրանցում են անցնում և, մաքսատուրքեր վճարելով Ադրբեջան, մուտք գործում ճիշտ նույն ձևով, ինչպես Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը հատելիս մյուս հսկիչ-սահմանային անցակետերում», - ասել է Մեհթիևը։

Այն կապակցությամբ, թե կձեռնարկի արդյոք հակառակ՝ հայկական կողմը նույնպիսի քայլեր, ադրբեջանցի պաշտոնյան դժվարացել է որևէ բան ասել։

«Իրենք են որոշելու՝ ինչ են անելու, երբ մեր մեքենաները մուտք գործեն հակառակ կողմ», - նշել է Սաֆար Մեհթիևը։

Մինչ փաշինյանական իշխանությունները պնդում են, թե նոր ճանապարհ են կառուցում, Ադրբեջանի պետբյուջեն հարստանում է ՀՀ ինքնիշխան տարածքի հաշվին։ Իրանական բեռնատարներն էլ նախընտրում են խոշոր մաքսատուրքեր վճարել ադրբեջանցիներին, քան վարել կիսակառույց և վտանգավոր ճանապարհով։ Մեկ բան, սակայն, Ադրբեջանը սխալ է անում՝ մաքսատուրքերից ստացված գումարներից պարգևավճարներ չի հանում փաշինյանական իշխանության համար, որը դարձել է թշնամի պետութան բյուջեի մուտքերի երաշխավորը։ Թեպետ, մեր այս պնդման մեջ այնքան էլ վստահ չենք։ 

Արտաշես Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular