ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստորագրահավաք կիևյան ձևով. Ուկրաինան աչքի է ընկել Հայաստանին պատժելու «արագացված տեմպերով»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

eadaily.com-ը գրում է, որ մի շարք պետությունների, այդ թվում՝ Հայաստանի և Բելառուսի դեմ «ոլորտային պատժամիջոցների» կիրառման վերաբերյալ ստորագրահավաք Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հայտնվելուց գրեթե երեք ամիս անց հավաքվել է 500-ից մի փոքր ավելի ձայն: Բանն այն է, որ այդ երկրները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում հերթական անգամ քվեարկել են «ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության»։

«Պատժիչ ակցիայի» կազմակերպիչները ծրագրել էին, որ սեպտեմբերի 14-ին մեկնարկած ստորագրահավաքը կտևի 92 օր և կհավաքի 25 հազար դրական արձագանք, որպեսզի դրան օրինագծի տեսք տրվի։ Սակայն դեկտեմբերի 6-ի դրությամբ՝ ստորագրահավաքի 83-րդ օրը և վերջնաժամկետից 9 օր առաջ, հաջողվել է հավաքագրել ընդամենը 510 կողմնակից (25 հազար ձայնի «քվորումի» երկու տոկոսը)։

Ստորագրահավաքի նախաձեռնողներից մեկը՝ Տեղեկատվական դիմադրության խմբի համակարգող, Ուկրաինայի Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի առաջատար մասնագետ Ալեքսանդր Կովալենկոն ավելի վաղ վստահեցրել էր, որ այդ ստորագրահավաքի քվեարկությունն ընթանում է «արագացված տեմպերով»։

Առաջարկվում էր ուկրաինական «ոլորտային պատժամիջոցներ» կիրառել Հայաստանի, Բելառուսի, Կուբայի, Հյուսիսային Կորեայի, Իրանի, Ղազախստանի, Նիկարագուայի, Ֆիլիպինների, Սիրիայի և Զիմբաբվեի նկատմամբ։ Այս երկրները կոչվում են Ռուսաստանի «բարեկամների ակումբ»։ Խնդրագրի տեքստում նշվում է նաև, որ «Ուկրաինայում իր սփյուռքի շնորհիվ է, որ Հայաստանը բյուջեի եկամուտներ է ստանում, իսկ Բելառուսը դրական առևտրային հաշվեկշիռ ունի միայն Ուկրաինայի հետ։ Բայց այդ երկրները շարունակում են խստորեն աջակցել Ռուսաստանին»։

Հիշեցնենք, որ Հայաստանը հետևողականորեն չի աջակցում Ղրիմի վերաբերյալ ՄԱԿ-ի հակառուսական բանաձևերին։ Այսպիսով, 2018 թվականի դեկտեմբերին Երևանը դեմ է քվեարկել «Ղրիմի ռազմականացման խնդրի մասին» փաստաթղթին։ Այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի օրակարգում «Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում իրավիճակի մասին» կետը ներառելու քվեարկության ժամանակ Ադրբեջանը կողմ է քվեարկել նման ընդգրկմանը, իսկ Հայաստանը դեմ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular