ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովրդավարական» ընտրությունները հարամելու փաշինյանական արվեստը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները դեռ չեն ավարտվել․ փաշինյանական իշխանությունը հիմա էլ փորձում է ամեն գնով խլել իշխանությունը տարբեր համայնքներում։ Դեռևս ընտրությունների գիշերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները սկսեցին հայտարարել, թե 36 խոշորացված համայնքներից հաղթել են 25-26-ում։

Ինքը՝ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան էջում գրառում արեց, բազմաթիվ խախտումներով և կեղծիքներով ուղեկցված ընտրությունները ներկայացնելով ժողովրդավարության հաղթանակ, համայնքների զգալի մասում իր պարտությունն էլ օբյեկտիվ իրականություն։ Իրականում, Փաշինյանն ամեն բան անում է՝ ընտրությունների արդյունքները, համայնքապետերի պաշտոնները յուրացնելու համար։ Այդ հարցում, գործող իշխանությունները տարբեր մարտավարություն են իրականացնում՝ կախված առանձին համայնքներում ստացած քվեներից, ավագանիների կազմ անցած մարդկանց վրա հնարավոր ճնշումներից։

Վարդենիսում, օրինակ, իշխանությունները մեղադրանք են առաջադրել «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի նկատմամբ, ով համարձակվել էր կոալիցիա կազմել մեկ այլ ընդդիմադիր ուժի հետ։ Մեր տեղեկություններով` իշխանությունները քրեական գործեր են հարուցելու այլ համանքներում ևս։ Որոշ համայնքներում, որտեղ իշխանությունը զգալի թիվ է ստացել, սակայն չի կարողանում մեծամասնություն կազմել, ինտենսիվ բանակցություններ են ընթանում ընդդիմադիր ուժերի ընտրացուցակներով ավագանու կազմում ընտրված անձանց հետ։ Վերջիններիս փորձում են ահաբեկելով կամ շահագրգռելով իրենց կողմը քաշել, համայնքապետի ընտրություններին իրենց ցանկալի արդյունքը ստանալու համար։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գնահատմամբ` իշխանությունը բոլոր լծակներով տոտալ ճնշումներ է գործադրում ընդդիմադիրների նկատմամբ: «Այն բնակավայրերում, որտեղ իշխող ուժը չի կարողացել 50+ ձայն հավաքել, իսկ մյուս ուժերը, որոնք փորձում են ձևավորել ժողովրդավարությանը բնորոշ կոալիցիաներ և փորձում են իբրև այլընտրանք դիտարկվել, նրանց նկատմամբ իշխանական բոլոր լծակներով և իրավապահ մարմինների անմիջական ներգրավմամբ, էլ չասած՝ քրեական անցյալ ունեցող անձանց ներգրավմամբ»,- նշել է նա։

Ահա սա է փաշինյանական իշխանության իրական դեմքը․ ասել մի բան, անել բոլորովին հակառակը։

Ռոբերտ Երիցյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular