ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հետևողականորեն ահաբեկում է Արցախի բնակիչներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Արցախի հայ բնակչությանը, իսկ Հայաստանի իշխանությունները հերթապահ հայտարարություններից բացի ոչինչ չեն ձեռնարկում։ Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Ճարտարի բնակչին: Արցախի ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ երեկ կեսօրից հետո ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանի նկատմամբ, հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Սարգսյանին դիտավորությամբ կյանքից զրկել են։ Տեղեկությունը հաստատել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։ Գեղամ Ստեփանյանի գնահատմամբ՝ «սպանությունը Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հայերի նկատմամբ լայնածավալ և համակարգային հետապնդման քաղաքականության դրսևորում է»։

Վերջին երեք ամսվա ընթացքում Արցախում քաղաքացիական երեք անձ է սպանվել ադրբեջանցիների ձեռքով։ Այս սադրանքները հստակ քաղաքականություն են Ադրբեջանի կողմից՝ միտված ահաբեկելու Արցախի բնակչությանը, ստիպելու, որ լքեն իրենց հայրենիքը և հեռանալու։ Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ արել և անելու են Արցախը հայաթափելու ուղղությամբ։ Փոխարենը, Արցախի բնակչության կյանքն ու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկում Հայաստանի գործող իշխանությունները, ընդհակառակը, հետևողական ներարկում են հանրության մեջ զոհի գաղափարը, նպաստում են Արցախի և ՀՀ սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների հոգեբանական ճնշվածությանը, ամեն ինչ անում, որ մարդիկ, հանուն իրենց և իրենց երեխաների կյանքը պահպանելու, հեռանան հայրենի բնօրրանից։ Եվ սա է ամենամեծ դավաճանությունն ու թշնամությունը Հայաստանի բնակչության նկատմամբ։

Գագիկ Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular