ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավադրություն ՀՀ-ի դեմ․ իշխանափոխությունից հետո գաղտնի փաստաթուղթ են քննարկել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի գաղտնի գործունեության վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դառնում։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ 2018թ․ իշխանափոխությունից հետո կառավարության վերին էշելոններում գաղտնի փաստաթուղթ են քննարկել, որի էությունը կայանում էր այսպես կոչված «չորրորդ հանրապետության» հռչակումը։ Նիկոլ Փաշինյանն ու նրա փոքրաթիվ կուսակիցներ աշխատել են այդ հայեցակարգի վրա, փորձել սկզբունքներ մշակել՝ ինչպես իրականություն դարձնել իրենց մտահղացումը։

«Քաղաքացիական պայմանագրում», ի դեպ, քչերն են տեղյակ եղել այդ փաստաթղթից։ Մի քանիսն էլ նոր են ծանոթացել այս մտահղացմանը և ցնցվել են գործող իշխանությունների ծրագրածից։ Ընդ որում, սկզբի համար փաշինյանականները քննարկել են ՀՀ հիմնը, զինանշանն ու դրոշը նոր տարբերակներով փոխարինելը, որից հետո անցնելու էին արդեն կառավարման համակարգի, բանակի, Արցախի հետ հարաբերությունների հարցերին։ Ուշագրավ է, որ «Չորրորդ հանրապետության» մասին մի քանի անգամ հայտարարել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փաստացի, նախագահն էլ խառնված է եղել այդ ծրագրին, գործուն մասնակցություն ունեցել։

Մեր աղբյուրի խոսքով՝ մտահղացումը հնարավոր չի եղել իրագործել 44-օրյա պատերազմի պատճառով, և այժմ հայեցակարգի շուրջ քննարկումները դադարեցվել են, մինչև ՔՊ համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծվեն։ Առանց այն էլ հանրության նյարդերը պրկված են, փաշինյանական իշխանությունը զբաղված էր արտահերթ խորհրդարանական ընտրություններով և ՏԻՄ ընտրություններով իր պաշտոնավարումը երկարաձգելու հարցերով, և որոշվել է առժամանակ հետաձգել «չորրորդ հանրապետության» հռչակումը։ Փաստացի, այդ հայեցակարգի ներկայացումը նաև անմիջականորեն կապված էր արցախյան խնդրի հետ, Փաշինյանն ու իր թիմը փորձել են ռեստարտ անել՝ «զրոյական կետից» սկսել ոչ միայն բանակցային գործընթացը, այլև հնարավոր ամեն ինչ։ Թե ինչի հանգեցրեց արցախյան խնդրում Փաշինյանի «զրոյական կետը», հայտնի է բոլորին։ Իսկ թե ինչ աղետի կբերի այս քայլը, նույնիսկ կանխատեսելն է սարսափելի։

Սամսոն Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular