ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք երկրների փոխվարչապետները սկսել են քննարկումները․ ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները երեկ Մոսկվայում սկսել են աշխատանքային հանդիպումը, որի արդյունքների մասին առայժմ տեղեկություներ չկան։ Անցած շաբաթ բանակցությունների վերսկսման մասին հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ Նոյեմբերի 26-ին ստորագրված հայտարարությունը չէր մանրամասնում, թե որտեղով են անցնելու ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները, և ովքե՞ր ու ինչպե՞ս են վերահսկելու այդ ճանապարհները։ Եռակողմ այդ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են եկել երեք կետի շուրջ։

Առաջինը՝ պայմանավորվել են մինչև տարեվերջ ստեղծել սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ մեխանիզմներ։ Բացի այդ, ըստ Պուտինի, հաջողվել է առաջ շարժվել հումանիտար հարցերի շուրջ։ Ինչի մասին է խոսքը՝ հայտնի չէ։ Եվ երրորդ հարցը, որի շուրջ, Պուտինի խոսքով, հաջողվել է պայմանավորվել, ճանապարհների ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումն է։

Պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ համաձայնություն չի լինելու։ Ադրբեջանի նախագահը ևս «միջանցք» բառը Սոչիում չէր օգտագործել՝ թե՛ եռակողմ բանակցություններին, թե՛ Պուտինի հետ երկկողմ հանդիպմանը։

Նախօրեին էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, թե տարածաշրջանում որևէ ապաշրջափակման պարագայում երկաթգծի ու ավտոմոբիլային ճանապարհները մնալու են Հայաստանի իրավազորության ներքո: Ռուս վերլուծաբանները կարծում են, թե Բրյուսելում երկու շաբաթից կայանալիք Ալիև-Փաշինյան հանդիպումից առաջ կողմերը արդեն կունենան ստորագրված պայմանավորվածություններ։ Հայ հանրությունը շունչը պահած է սպասում փոխվարչապետների հանդիպման արդյունքներին, դրանից է կախված Սյունիքի ապագան։ Մինչդեռ Սյունիքում այս օրերին սկիզբ առած հետապնդումները, ընդդիմադիր գործիչների կալանավորումները, գործող դավադիր իշխանության վարքը ստիպում են մտածել, որ հերթական հակահայ հայտարարությունն է վերջին պահին հրամցվելու Հայաստանի Հանրապետությանը։

Արամ Ավանեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular