ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… մաչետե

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մաչետեն (իսպաներեն machete), երկար (հաճախ 50 սմ-ից ավելի), սովորաբար բարակ (մինչև 3 մմ հաստություն) և լայն շեղբով դանակ է: Շեղբն ունենում է միակողմանի սրվածք, ուռուցիկ սայր, երբեմն սայրի կողմը թեքված ծայրով։

Չնայած «մաչետե» բառն ինքնին թարգմանաբար նշանակում է «թուր», բայց այն վերջինից տարբերվում է նրանով, որ մաչետեն հատուկ կերպով հավասարակշռված չէ: Ըստ այդմ, դրանց այլ կերպ են օգտագործում: Մաչետեի հարվածը կտրող է, թափ հավաքելը ունի լայն ամպլիտուդա և գալիս է հարվածողի ուսից, որի պատճառով հարվածի ուժը մի քանի անգամ ավելանում է և դառնում ջախջախիչ: Որպեսզի մաչետեն չընկնի ձեռքից բռնակի ծայրամասային մասը սովորաբար լայնացվում է, և անգամ  կաշվե ժապավեն  կցվում:

Մաչետեի պատմությունը սկսվել է այն օգտագործելու իր նախնական նպատակից` շաքարեղեգ, լիանաններ և փոքրիկ ծառեր ու թփեր հատելու անհնրաժեշտությունից: Սակայն հետագայում այդ դանակը հայտնի է դարձել նաև որպես հզոր զենք: Այն ակտիվորեն օգտագործվել է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի ապստամբների կողմից ազատագրական պատերազմներում, իսկ Նեպալում ռազմական և ոստիկանության ուժերի սպառազինության մեջ առկա է հատուկ տեսակի մաչետե, որը կոչվում է կուկրի: Նաև անցյալ դարում այն սկսել է մաս կազմել ամերիկյան զորքերի բազմաթիվ ստորաբաժանումների սպառազինության, որտեղ այն օգտագործվել է ոչ միայն կտրելու և կոտրելու համար, այլ նաև որպես «կատու» փշալար կտրելու համար և որպես սակրավորական բահ: Օդային անձնակազմի համար նույնիսկ հատուկ ծալովի մոդելներ են հայտնվել: Մաչետեի բանակում կիրառության գագաթնակետը եղել է Երկրորդ համաշխարհային և Վիետնամի պատերազմները։ Այնուամենայնիվ, մաչետեն լայն հասարակությանը առավել հայտնի է դարձել որպես սառը զենք կինոյի շնորհիվ: Սարսափ ֆիլմեր, մարտաֆիլմեր, արկածային ֆիլմեր. մաչետե օգտագործելու շրջանակն այդ ֆիլմերում անսովորորեն լայն է: Այն հատկապես դուր է գալիս ամերիկացի ռեժիսորներին:

Այսօր մաչետեների արտադրություն իրականացվում է շատ երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում: Ի վերջո, այդ դանակը, որը հաճախ հագեցած է լինում լրացուցիչ օգտակար սարքերով, օրինակ սղոցով, հատկապես հայտնի է դարձել զբոսաշրջիկների և սունկ հավաքողների շրջանում: Լ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular