ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կրիմինալին փորձում է օգտագործել ՏԻՄ ընտրություններում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են կայանալու մի քանի տասնյակ համայնքներում։ Քարոզրաշավն այսօր օրերին բուռն է ընթանում, փոխադարձ մեղադրանքներով, իշխանական ռեսուրսների չարաշահմամբ, ընդհուպ կրիմինալի վրա ազդելու միջոցներով։ Փաշինյանական իշխանությունը, գիտակցելով, որ բազմաթիվ խոշոր համայնքներում պարտություն է կրելու, անցել է ընդդիմադիրների լիակատար ահաբեկման, պետական միջոցներն էլ անխնա վատնում են՝ իբր կարիքավորներին օգնություն տրամադրելու, իրականում՝ համակարգված ընտրակաշառք բաժանելու համար։

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նույնիսկ այս պայմաններում իշխանությունները վստահ են, որ շատ համայնքներում չեն կարողանալու ապահովել իրենց երանելի արդյունքը։ Առաջնահերթ խնդիրը, իհարկե, ամենախոշոր քաղաքներում իշխանական թեկնածուների հաղթանակն ապահովելն է, թեև հենց մեծ քաղաքներում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը լուրջ խնդիրների է բախվելու։

Նախօրեին ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին, թե գրեթե մեկ տասնյակ քրեական հեղինակությունների և, այսպես կոչված, «օրենքով գողերի» հրահանգվել է լքել Հայաստանը։

Մասնավորապես, 1or.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը մտավախություն ունի, որ քրեական հեղինակությունները տեղերում կաշխատեն ոչ իր թեկնածուների օգտին և որոշել է շառից-փորձանքից հեռու նրանց հեռացնել երկրից։ Իսկ ովքեր էլ համաձայնվել են անցնել գործող իշխանության թրի տակով և աշխատել իշխանական թեկնածուների օգտին, որևէ ճնշման չեն ենթարկվում։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու կոչեր անող իշխանությունն ինքն է այսօր նախկիններից առավել օգտվում քրեական ենթամշակույթ կրողների ծառայություններից, շատերին էլ խոստացել են նոր լծակներ և հնարավորություններ տրամադրել, եթե նպաստեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լոկալ հաղթանակներին։

Մեսրոպ Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular