ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վնասարարություն․ ընդդիմության ցանկացած առաջարկ մերժվում է իշխանության կողմից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը երեկ կայացած նիստում հրաժարվել է հավանություն տալ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած օրինագծին, որով զինծառայողներին հնարավորություն էր տրվելու առանց հերթի՝ հրատապ կարգով, բուժսպասարկում անցնել։ Թվում էր՝ իշխանական պատգամավորներն իրենք պետք է շահագրգիռ լինեն այս օրենքն ընդունելու, զինծառայողների սպասարկումը բարելավելու, այդ եղանակով զինվորականների դերի բարձրացման, նրանց խնդիրների լուծման հարցերը լուծելու մեջ։ Առավել ևս, որ պատգամավորի առաջարկը որևէ լրացուցիչ բեռ չի հանդիսանալու բյուջեի համար, և բացառապես օգտակար է լինելու քաղաքական իշխանության քարոզչության համար։ Մինչդեռ, իշխանական պատգամավորները՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, ամեն ինչ արեցին նախագիծը քննադատելու, մանիպուլացնելու, ընդդիմությանն անհեթեթ մեղադրանքներ հասցեագրելու, և, վերջնարդյունքում, նախագծին դեմ արտահայտվելու համար։

Տպավորություն է, թե «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ է ցանկացած ողջամիտ առաջարկի, եթե այդ առաջարկը հնչում է ընդդիմության կողմից։ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով, գործընկերոջ ներկայացրած նախագիծը և՛ բխում է զինվորական մասնագիտության գրավչության բարձրացումից, և՛ զինծառայողների՝ առանց այդ էլ գերծանր գրաֆիկը, մի մեծ հոգսով թեթևացնելու մոտեցումից։

«Ի վերջո, մենք այսքան խոսում են զինվորականի դերի բարձրացման, հասարակության շրջանում նրանց հատուկ դերի հատկացման և առհասարակ, նրանց պարտական լինելու մասին, սակայն երբ գործը հասնում է իրական քայլեր ձեռնարկելու մասին, իշխանությունը հազար պատճառ է հնարում, որ նույնիսկ ֆինանսական բեռ չպարունակող այս նախաձեռնությունը տապալի։ Թվում է, թե որոշ հարցեր նույնիսկ առանց հարցուպատասխանի պետք է ընդունվեն, բայց պարզվում է, որ ոչ։ Դե այս իշխանության պայմաններում զարմանալի բան չկա, զուտ արձանագրելու համար։ Անկախ իշխանության դիմադրությունից, ես ինքս ամեն ինչ անելու եմ զինվորականների դերի բարձրացման, նրանց հետ առնչվող խնդիրների թեթևացման և սատարման համար»,-  ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավորը։

Ֆելիքս Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular