ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը մանրամասներ է բացահայտում Սոչիի հանդիպումից․ ի՞նչ են թաքցնում հանրությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սոչիում նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ մանրամասներ գրեթե չեն հաղորդվում, հայկական իշխանություններն էլ շարունակում են պնդել, թե միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Հանդիպմանը չի մասնակցել, սակայն դրանից մանրամասներ է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա հայտարարել է, թե տեղեկություններն իրեն է փոխանցել Ադրբեջանի նախագահը՝ Աշխաբադում կայացած հանդիպման ժամանակ։

Ըստ Էրդողանի՝ եռակողմ հանդիպումն արդյունավետ է անցել։ «Արազի (Արաքս) երկայնքով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ կառուցելու հարցը լուծված է։ Օրակարգում է մայրուղու կառուցումը, որը կանցնի Հայաստանի տարածքով և Նախիջևանով՝ հասնելով մինչև թուրքական Իգդիր», - ասել է Էրդողանը, ընդգծելով, թե այդ նախագծերով կողմերը կարևոր քայլ կանեն տարածաշրջանում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման համար։

Արաքսի երկայնքով նման երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների մասին հայկական կողմը, նշենք, բառ անգամ չի հայտնել։ Թերևս, այս իմաստով Էրդողանի հայտարարությունը սենսացիոն կարելի է համարել։ Էրդողանը խոսել է նաև Թուրքիայի կողմից առաջ քաշված «3+3» հարթակի մասին։

«Այս ձևաչափի ակտիվացումը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, և եթե համաձայնեն՝ նաև Վրաստանի մասնակցությամբ, կապացուցի, որ տարածաշրջանային խաղաղություն կա։ Մենք տեսնում ենք, որ այդ ուղղությամբ կան դրական քայլեր», - ասել է նա։

Այս հայտարարությունն էլ վկայում է, որ միայն Վրաստանն է դեմ արտահայտվում ձևաչափին, իսկ Հայաստանի կողմից որևէ դժգոհություն չի հայտնվել։ Փաստացի, Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «խաղաղության դարաշրջան» բացելու իրենց քաղաքականությունը շարունակում են ի հաշիվ ՀՀ ինքնիշխանության, հարյուրավոր հին և նոր գերիների, իսկ մանրամասնների մասին հարկ չեն համարում հայտնել հանրությանը։ Ի՞նչ կարիք կա հայտնելու, վերջին պահին կտեղեկացնեն ընդամենը։ Այդ դավադիր գործելաոճը, ի դեպ, վաղուց արդեն զարմանալի չէ անգամ Փաշինյանին վստահության քվե տվածների համար։

Դավիթ Երեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular