ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թույլատրե՞լ, թե՞ ոչ թուրքական ապրանքների ներկրումը․ ՔՊ-ում իրար են ուտում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարվա վերջին օրը կլրանա մեկ տարին՝ ինչ արգելվում է թուրքական ծագման ապրանքների ներկրումը Հայաստան։ Իհարկե, ներկրողները շարունակել են զարտուղի ճանապարհներով կամ, ինչն ավելի վատ է, գործող իշխանության թողտվության պայմաններում թուրքական ապրանքներ ներկրել։ Այժմ էլ կառավարությունը դեռ վերջնական որոշում չունի՝ թույլատրե՞լ թուրքական ապրանքների ներկրումը, թե՞ շարունակել արգելքը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» էլ չեն կարողանում կողմնորոշվել՝ ի՞նչ անել։

Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է, որ հարկավոր է ևս վեց ամսով երկարաձգել արգելքը, պատգամավորների և պաշտոնյաների մի մեծ խումբ էլ ցանկանում է թույլատրել ներկրումը․ որևէ կողմը այդպես էլ չի կարողանում հստակ, ողջամիտ բացատրել, թե արգելքը կամ թույլատրությունն ինչ տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն, օրինակ, էկոնոմիկայի նախարարությանը մեղադրում է թուրքական ապրանքների արգելքի ազդեցության մասին վերլուծություն չունենալու մեջ։ Բնականաբար, իրեն հարգող պետական գերատեսչությունը վաղուց պետք է նման փաստաթուղթ պատրաստեր, սակայն Վահան Քերոբյանի աշխատակազմը, ըստ էության, զբաղված է վիճակագրական տվյալներ կեղծելով, ժամանակ չի ունեցել վերլուծություն պատրաստելու համար։ Քերոբյանն օրերս ասել է, թե իրենք ամեն ինչ անում են, որ թուրքական ապրանքների ներմուծումը չթույլատրվի: Իսկ նրա տեղակալ Արշակ Ասլանյանն էլ նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկել է դեկտեմբերի 31-ից հետո կրկին երկարաձգել թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների՝ Հայաստան ներկրման արգելքի գործողության ժամկետը:

Բաբկեն Թունյանը հակադարձում է՝ որոշումն ընդունելու է կառավարությունը, ոչ թե էկոնոմիկայի նախարարությունը: «Նախարարությունն առաջարկել է, իսկ առաջարկը կարող է ընդունվել կամ չընդունվել: Հաշվի առնելով ոչ միայն տնտեսական, այլ նաև այլ գործոններ»,- ասել է Թունյանը: Սա նշանակում է, որ կառավարությունը որոշումը կայացնելու է բացառապես քաղաքական հանգամանքներից ելնելով։ Թերևս, հաշվի առնելով փաշինյանական իշխանության ապիկարությունն ու թուլությունը՝ կասկած չկա, որ կառավարությունը որոշում կկայացնի թույլատրել թուրքական ապրանքների ներկրումը։ Փաշինյանը Թուրքիայի այլ պահանջներ էլ կկատարի, միայն թե դա հնարավորություն տա մնալ իշխանության ղեկին։

Արմեն Ղուկասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular