ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը կորոնավիրուսի նոր ալիքին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է նոր և ավելի վտանգավոր սպառնալիքի մասին։ ԱՀԿ նախնական տվյալները վկայում են, որ ավելի վաղ «Քովիդ-19»-ով վարակված մարդկանց մոտ կարող է բարձր լինել կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» հիմնամանրէով վարակվելու վտանգը:

ԱՀԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ վիրուսի «օմիկրոն» տեսակը բավարար ուսումնասիրված չէ, և դեռ վաղ է եզրակացություններ անել այն մասին, թե այն կարող է առավել վտանգավոր լինել, քան «դելտա» հիմնամանրէն: Նշենք, որ նոր տեսակը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավային հատվածի երկրներում և արագորեն սկսել է տարածվել: Նոր հիմնամանրէով վարակման դեպքեր են հայտնաբերվել Իսրայելում և Գերմանիայում: Նոր հիմնամանրէի տարածումը կանխելու նպատակով Եվրոպայի երկրները սահմանափակել են ավիահաղորդակցությունն աֆրիկյան երկրների հետ:

Կորոնավիրուսն արդեն Հայաստանում գրեթե 9 հազար մարդու կյանք է խլել․ 7535 մահվան դեպք կորոնավիրուսից և 1440 մահ՝ ուղեկցող հիվանդությունների պատճառով։ Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը նոր և վտանգավոր «օմիկրոն» տեսակին։ Գործող իշխանությունները ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, իսկ պատվաստումների առումով Հայաստանը հետ է մնում ոչ միայն իր հարևաններից, այլև աշխարհի տասնյակ երկրներից։ Երկու դեղաչափ Հայաստանում ստացել է բնակչության 15 տոկոսը, ինչը չափազանց ցածր ցուցանիշ է։ Ըստ էության, վիրուսի «օմիկրոն» տեսակի հայտնվելը լրջագույն վտանգներ է պարունակում, իսկ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը, առողջապահության հետ կապ չունեցող և ապիկար առողջապահության նախարարը, համապատասխան կառույցները որևէ գործուն քայլ չեն կատարել բնակչությանը կորոնավիրուսից պաշտպանելու ուղղությամբ։

Արթուր Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular