ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Սոչիում կհանդիպեն Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը․ ի՞նչ սպասել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր Սոչիում կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարները։ Այս տարվա ընթացքում սա Փաշինյանի և Ալիևի երկրորդ դեմ առ դեմ հանդիպումը կլինի, առաջինը հունվարի 11-ին էր՝ Մոսկվայում, կրկին Պուտինի մասնակցությամբ։

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման, խաղաղ կյանքի հաստատման համար։ Մեկ շաբաթ առաջ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր էջով հայտնել էր, որ նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախանշված ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, սակայն Ռուսաստանը որոշեց չկորցնել նախաձեռնությունը և պարտադրեց եռակողմ հանդիպում անցկացնել ավելի վաղ, իր տարածքում։

Հաղորդվում էր, թե հանդիպումը կայանալու է նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության արձանագրման օրը։ Հայկական կողմը հերքում էր այս տեղեկությունը, սակայն նոյեմբերի 23-ին լրագրողների հարցերին պատասխանելիս՝ Փաշինյանը հաստատեց, որ եղել է նոյեմբերի 9-ին առցանց հանդիպում անցկացնելու գաղափար։ «Ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը քննարկելի է և խնդրահարույց է։ Ես անկեղծ ասել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար, ծանր և դառը օր է մեզ համար, բայց եթե պարզվի, որ այդ հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք համաձայնել կոնկրետ արդյունքի շուրջ, օրինակ՝ կկարողանանք լուծել գերիների հարցը, ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել և մասնակցել այդ օնլայն հանդիպմանը»,- ասել էր Փաշինյանը։

Մինչ այս պահը հստակ որևէ տեղեկություն չկա, թե ինչ են քննարկելու կամ ստորագրելու երեք երկրների ղեկավարները։ Իշխանությունը գաղտնի է պահում յուրաքանչյուր մանրամասն։ Չի բացառվում, որ նույնիսկ Փաշինյանն ինքը տեղյակ չէ, թե ինչ փաստաթուղթ են իրեն պարտադրելու։ Հանրությունը, սակայն, ծանր սպասումներ ունի։ Հանուն իր իշխանության պահպանման Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամենախելահեղ դավաճանական արարքներին, և հենց սա է վհատեցնում ՀՀ քաղաքացիներին, որոնց համար «հեղափոխական» գաղափարներով իշխանության եկած ուժը դարձել է անկանխատեսելի և վտանգավոր։

Գարիկ Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular