ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը խոսել է Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման նպատակների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ  ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպելով Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, Բրյուսելը ձգտում է հավասարակշռել իր ազդեցությունը տարածաշրջանում Ռուսաստանի հետ: Այդ մասին Bunin & Co հեռագրային ալիքի իր հոդվածում գրել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Հոդվածի սկզբում նա հարց է բարձրացրել. արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում նշանակում է, որ Եվրամիությունը փորձում է Մոսկվայից վերցնել միջնորդական դերը Երևանի և Բաքվի հարաբերություններում։ Քաղաքագետը կարծում է, որ նման եզրակացությունը չափազանց հապճեպ է՝ Փաշինյանն ու Ալիևը Բրյուսել են գնալու որպես Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հյուրեր, և նրանց հանդիպումը տեղի կունենա գագաթնաժողովի շրջանակներում։ Դրա նպատակն է ամրապնդել հետխորհրդային հանրապետությունների ինտեգրացիոն կապերը ԵՄ-ի հետ։ Այդ գործընթացում առաջատարներն են Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, մինչդեռ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց առջև չեն դնում Եվրամիությանն անդամակցելու ռազմավարական նպատակ։ Փորձագետը մեջբերել է գերմանացի հետազոտող Սաբինա Ֆիշերի այն կարծիքը, որ ԵՄ-ի դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շատ փոքր է: Դա, նրա կարծիքով, հուշում է միայն այն մասին, որ Բրյուսելը ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում։ «Բայց դեկտեմբերյան հանդիպումն ավելի շուտ զրույցի հրավեր է հիշեցնում, այլ ոչ թե այնպիսի ակտիվ միջնորդություն, ինչպիսին իրականացնում է Ռուսաստանը»,- գրել է Մարկեդոնովը։ Նա նաև մատնանշել է, որ Եվրամիությունը չունի ոչ ռեսուրսներ, ոչ հնարավորություն դադարեցնելու կողմերի միջև զինված բախումները, լուծելու ռազմագերիների հարցը և առավել ևս խաղաղապահ գործողություններ իրականացնելու։ Ըստ քաղաքագետի, Բրյուսելը չունի հակամարտության կարգավորման ծրագիր, որը կլինի Մոսկվայի կողմից հնչեցրածից տարբերվող ինչ որ բան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular