ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի տնտեսությունը չի կարողանում սպասարկել իր արկածախնդիր առաջնորդի քաղաքականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի ազգային արժույթն արժեզրկվում է, փողոցում բողոքի ակցիաներ են։

Այս թեմայով զրուցել ենք արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ։

Հարցին, թե ինչի՞ հետևանք է այս ամենը. «Սա հետևանք է մի կողմից Թուրքիայում ստեղծված օբյեկտիվ տնտեսական խնդիրների, որոնք պայմանավորված են մի շարք հանգամանքներով, ինչպես, օրինակ Թուրքիայի արտաքին քաղաքականությամբ, տարբեր հակամարտություններում ակտիվ դերակատարմամբ, իսկ դա Թուրքիայի բյուջեի համար մեծ ծախսեր է ենթադրում։ Հաջորդ պատճառը համավարակն է, որի ազդեցությունը մի քանի ոլորտների, մասնավորապես, զբոսաշրջության վրա նկատելի է եղել։ Մյուս կարևորագույն պատճառը Թուրքիայի իշխանության վարած արկածախնդիր քաղաքականությունն է, նաև տնտեսական, որի նպատակն է լիրան արժեզրկելու միջոցով երկրում ներդրումներն ու արտահանումը խթանել։ Սա էլ հանգեցրել է որոշակի առումով տնտեսական ու քաղաքական ճգնաժամի։ Այս ամենով էլ պայմանավորված՝ Թուրքիայում փաստացի շրջանառվում է արտահերթ ընտրությունների թեման։ Ամփոփելով ասեմ, որ այս ճգնաժամի պատճառն այն է, որ Թուրքիայի տնտեսությունը չի կարողանում սպասարկել իր արկածախնդիր առաջնորդի քաղաքականությունը»։

Հարցին, թե Թուրքիայից եկող ի՞նչ դրական ազդակների մասին է ասում Հայաստանի իշխանությունը` արևելագետն ասաց. «Այդ խոսույթն ու գնահատականը հիմնականում դիվանագիտական մոտեցման տրամաբանության մեջ են։ Իշխանություններն օգտագործում են որոշակի գնահատականներ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դրական մթնոլորտ ստեղծելու համար: Բայց, կրկնում եմ, սա պարզապես միջոց է Թուրքիայի հետ կոնկրետ հարաբերությունների կարգավորման կամ գործընթացին մեկնարկ տալու համար: Իսկ արդյունավետությունը, բնականաբար, շատ ցածր է, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանն այսօր շատ սերտ հարաբերությունների մեջ են, ու դժվար թե Թուրքիան այդ ամենը փչացնի՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելու համար»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular