ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական փորձագետը պատմել է, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի կռվի Հայաստանի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

radio1.news–ը գրում է, որ ռուսական բանակը չի կռվի Հայաստանի կողմից, եթե Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը վերսկսվի: radio1.news-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը։ «Ռուսաստանը Հայաստանի համար չի կռվի. ներկայումս Հայաստանի զինված ուժերը վերականգնման պահանջ ունեն։ Ակնհայտ է, որ այն պատրաստ չէ լայնածավալ ռազմական գործողությունների։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ղեկավարությունը չի ձեռնարկում այն ​​քայլերը, որոնք նպատակաուղղված կլինեն  լարվածությունը նվազեցնելուն»,- ասել է Եվսեևը։ Նրա խոսքով, նման իրավիճակում ամենանպատակահարմար քայլը կլինի հայկական տարածքում երկրորդ ռուսական ռազմակայանի ստեղծումը։ «Մենք պետք է երկրորդ ռուսական ռազմաբազան ստեղծենք, որովհետև Գյումրիի ռազմաբազան նախատեսված չէ Ադրբեջանից Հայաստանի պաշտպանության համար։ Նախկինում դա ընդհանրապես նախատեսված չի եղել, այդ բազան նախատեսված է Հայաստանին Թուրքիայից պաշտպանելու համար»,- նշել է փորձագետը։ Նաև, ըստ նրա, Ռուսաստանի զինված ուժերի հնարավոր մուտքը կարող է խոչընդոտվել Ռուսաստանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանի բացակայության պատճառով։ «Մենք ընդհանուր սահման չունենք, և ռուսական զորքերի մուտքը կարող է իրականացվել միայն Իրանի տարածքով, որովհետև դժվար թե Վրաստանը կամ Ադրբեջանը թույլ տան ռուսական զորքերին անցնել Հայաստան»,- հավելել է Եվսեևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular