ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը թույլ չի տա սահմանների փոփոխություն իր հյուսիսային շրջանների մոտ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արեւելյան սահմանագոտում մարտական գործողությունների կապակցությամբ տարբեր երկրներ և միջազգային կառույցներ հանդես եկան հայտարարություններով:

Այս թեմայով զրուցել ենք իրանագետ Արմեն Վարդանյանի հետ։

Հարցին, թե իրանագետն ի՞նչ կարծիք ունի հարևան Իրանի հայտարարության վերաբերյալ` Արմեն Վարդանյանը ասաց․ «Կարծում եմ, որ ընդհանրապես սահմանային միջադեպերի հետ կապված Իրանի հայտարարությունները երբեք էլ այդքան սուր չեն եղել: Իրանի հայտարարությունները սուր են եղել միայն այն ժամանակ, երբ լուրջ վտանգ է առաջացել, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են Հայաստանի տարածքի հարավը կտրեն և ուժով միջանցք բացեն: Իսկ այլ պարագաներում չեմ հիշում մի դեպք, երբ Իրանը շատ սուր ու կոշտ հայտարարություններով հանդես գա: Նրանք մշտապես ընդամենը կոչ են անում հարցերը լուծել խաղաղ ճանապարհով և կոշտ հռետորաբանություն նման դեպքերում չեն դրսևորում»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Իրանի անհանգստությունները պայմանավորված են միայն միջանցքով, քանի որ Ռուսաստանի և Իրանի ղեկավարներն են հեռախոսազրույց ունեցել ու քննարկել այդ հարցը` իրանագետն ասաց․ «Այո, Իրանի անհանգստությունները վերջին ժամանակներս կապված են հենց միջանցքի հետ: Նաև իրանական մամուլում տեղեկատվություն եղավ, որ իրանական հետախուզությունն է այս տարվա մայիսի 12-ին տվյալներ ստացել, որ Ադրբեջանը փորձում է ուժով բացել իր համար այդքան բաղձալի միջանցքը: Այդ ժամանակ էլի իրանական արձագանքները ավելի կոշտ էին: Իրանը հայտարարեց, որ այս տարածաշրջանում սահմանների փոփոխություն չի հանդուրժելու: Կարծում եմ՝ այդ ուղղությամբ նաև Իրանն է որոշակի աշխատանքներ կատարում, գոնե դիվանագիտական մակարդակում մենք տեսնում ենք, որ այս հարցը բարձրացվում է Ռուսաստանի մոտ, հնարավոր է՝ նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հանդիպումներում: Համենայնդեպս, մենք պաշտոնական հաղորդագրություններում տեսնում ենք, որ Իրանն այս հարցը անընդհատ առաջ է քաշում, որ թույլ չի տա սահմանների փոփոխություն իր հյուսիսային շրջանների մոտ»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular