ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսներին Հայաստանում «կենդանի վահա՞ն» են դարձրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

svpressa.ru-ն գրում է, որ Ռուսաստանը Կովկասում կմնա «թղթե արջ» այնքան ժամանակ, քանի դեռ որևէ «բորենու» չի պատառոտի որպես խրատ ուրիշներին: Ռազմական լրագրող  թղթակից Սեմյոն Պեգովը WarGonzo հեռագրային ալիքում գրել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորները փաստացի դարձել են «կենդանի վահան», որն օգնել է ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը։ Ոչ ռուսական, ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում կամ հերքում չի եղել։ Հստակ հայտնի է միայն, որ նոյեմբերի 16-ին սահմանին տեղի է ունեցել հակամարտող կողմերի ամենամեծ բախումը անցյալ տարվա պատերազմի ավարտից հետո՝ լրիվ գործել է հրետանին և զրահատեխնիկան։ Նույն օրը երեկոյան ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զրուցել է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ, ինչի արդյունքում ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն: Հենց Ռուսաստանն է կարողացել կասեցնել հերթական լայնամասշտաբ արյունահեղությունը: Բայց որքանո՞վ է ճիշտ այն, որ դրա համար ռուս զինվորներն են դարձել «կենդանի վահան»։

«Մեր օրերում ամեն ինչ կարող է ճիշտ լինել, սակայն ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական լրատվամիջոցները չեն հաղորդել, որ ռուս խաղաղապահներն օգտագործվել են որպես «կենդանի վահան», - մեկնաբանել է «Կովկասյան սահման» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսեյ Ալբուն,- կարելի է ենթադրել, որ WarGonzo-ի հեղինակն այդ արտահայտությունն օգտագործել է որպես պատկերավոր խոսք»։

svpressa.ru.- Պեգովը վստահ է, որ ադրբեջանցիները չեն համարձակվի կրակել ռուս զինվորականների վրա կամ նրանց անմիջական մերձակայքում հրետանային կրակ բացել։ Դա այդպե՞ս է։

Ալբուն.-ադրբեջանական բանակը չպետք է պատկերացնել որպես մի տեսակ անկազմակերպ ամբոխ, որը գործում է ըստ հանգամանքների։ Ադրբեջանական զինուժը կատարում է վերադասի հրամանները, հետևաբար, եթե ռուս խաղաղապահների «մերձակայքում հրետանային կրակ բացելու» հրաման ստանա, ապա կասկած չկա, որ այն կիրականացնի։ Ուրիշ բան է այն, որ կարող է ստանալ ճիշտ հակառակ հրամանը՝ դադարեցնել կրակը։

svpressa.ru.- իսկ հայերը չե՞ն գայթակղվի թաքնվելով խաղաղապահների թիկունքում կրակել ադրբեջանական դիրքերի վրա։

Ալբուն-մենք 19-րդ դարում չենք ապրում, այսօր տեսահսկման բազմաթիվ միջոցներ կան, այդ թվում՝ ԱԹՍ-ներ, տիեզերական հետախուզություն, ուստի դժվար թե հնարավոր լինի թաքցնել նման սադրանքը։ Խաղաղապահների խնդիրն է հենց նման «թիկունքից կրակոցներ»-ը կանխելն ու հակամարտությունը դադարեցնելը։

 svpressa.ru.- այստեղ կարող եք հիշել, թե ինչպես էին առաջին պատերազմում թիկունքից կրակում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողների վրա, ընդ որում երկու կողմից։ Մեզ այնտեղ հավասարաչափ չե՞ն սիրում: Միգուցե չպիտի՞ վտանգի ենթարկենք մեր տղաների կյանքը։

Ալբուն.-հարցը, թե արժե՞ վտանգել մեր տղաների կյանքը խաղաղապահ առաքելություններում, կարելի է տարբեր հարթություններից դիտարկել, առաջին հերթին փիլիսոփայական ու քաղաքական։ Իսկապես, այսօր ռուս խաղաղապահների ներկայությունը դադարեցրել է արյունահեղությունը տարածաշրջանում։ Դա լա՞վ է, թե՞ վատ: Համոզված եմ, որ դա լավ է, քանի որ յուրաքանչյուր կյանք կարևոր է։ Հնարավո՞ր է նման արդյունքի հասնել առանց կյանքը վտանգի ենթարկելու՝ կախված է կոնկրետ պայմաններից։ Բայց սա հենց այդ մասնագիտության հերոսությունն է, երբ մարդիկ, վտանգելով իրենց կյանքը, հասնում են հումանիզմի սկզբունքներին, փրկում են այլ մարդկանց կյանքեր, ովքեր ներգրավված չեն զինված առճակատման մեջ։

svpressa.ru.-  ո՞րն է, ըստ Ձեզ, Ռուսաստանին նոր մեծ պատերազմի մեջ ներքաշվելու վտանգը։ Կկարողանա՞ Մոսկվան միշտ արագ վերջ տալ հակամարտություններին։

Ալբուն.-այս պահին այդ վտանգը մեծ չէ։ Սակայն դա իսպառ բացառելու համար Ռուսաստանը պետք է օգտագործի բոլոր դիվանագիտական ​​ու քաղաքական լծակները, որպեսի արագացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը։

«Դա կարող է ճիշտ լինել, կարող է և չլինել,- պարզաբանել է Ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանը,- կարիք չկա կրկնել չստուգված տեղեկատվությունը, նույնիսկ եթե դա Պեգովի խոսքերն են: Պետք են կա՛մ պաշտոնական հայտարարություններ, կա՛մ ֆոտո և վիդեո ապացույցներ»։ 

svpressa.ru.-   Պեգովը կշտամբում է նաև Հայաստանի ղեկավարությանը, ասելով, որ առանց Ռուսաստանի միջամտության կարող էր սեփական ուժերով ճնշել ադրբեջանական դիրքերն այդ տարածքում։ Դա այդպե՞ս է։

Միրզայան.-այո, կարող էր, բայց չարեց: Փաշինյանի խնդիրը եղել է և կա ոչ թե հայկական տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, այլ Ռուսաստանի վարկաբեկումը հայ հասարակության աչքում։ Դրա համար նա զինվորներ է ուղարկում սպանդի և չի կատարում ՀԱՊԿ-ի հետ կապ հաստատելու օրենսդրական պահանջները, որպեսզի հետագայում նրա տեղեկատվական խոսափողերը բղավեցին «Ռուսաստանի դավաճանության» մասին։

svpressa.ru.-  եթե չլիներ ռուսական գործոնը, այլ բան, ըստ Ձեզ, կարո՞ղ էր խանգարել կողմերին ընկնել պատերազմի անդունդը։

Միրզայան.- միայն Ռուսաստանը կարող է կանգնեցնել այն կա՛մ զորքով, կա՛մ կոշտ խոսքով։ Առայժմ մենք տեսել ենք միայն կոշտ խոսքը: Բայց դա բավարար չէ։ Մեզ անհրաժեշտ են նաև երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու Հայաստանի կառավարության գործողությունները, որոնք գործնականում չկան:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular