Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսներին Հայաստանում «կենդանի վահա՞ն» են դարձրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

svpressa.ru-ն գրում է, որ Ռուսաստանը Կովկասում կմնա «թղթե արջ» այնքան ժամանակ, քանի դեռ որևէ «բորենու» չի պատառոտի որպես խրատ ուրիշներին: Ռազմական լրագրող  թղթակից Սեմյոն Պեգովը WarGonzo հեռագրային ալիքում գրել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորները փաստացի դարձել են «կենդանի վահան», որն օգնել է ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը։ Ոչ ռուսական, ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում կամ հերքում չի եղել։ Հստակ հայտնի է միայն, որ նոյեմբերի 16-ին սահմանին տեղի է ունեցել հակամարտող կողմերի ամենամեծ բախումը անցյալ տարվա պատերազմի ավարտից հետո՝ լրիվ գործել է հրետանին և զրահատեխնիկան։ Նույն օրը երեկոյան ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զրուցել է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ, ինչի արդյունքում ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն: Հենց Ռուսաստանն է կարողացել կասեցնել հերթական լայնամասշտաբ արյունահեղությունը: Բայց որքանո՞վ է ճիշտ այն, որ դրա համար ռուս զինվորներն են դարձել «կենդանի վահան»։

«Մեր օրերում ամեն ինչ կարող է ճիշտ լինել, սակայն ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական լրատվամիջոցները չեն հաղորդել, որ ռուս խաղաղապահներն օգտագործվել են որպես «կենդանի վահան», - մեկնաբանել է «Կովկասյան սահման» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսեյ Ալբուն,- կարելի է ենթադրել, որ WarGonzo-ի հեղինակն այդ արտահայտությունն օգտագործել է որպես պատկերավոր խոսք»։

svpressa.ru.- Պեգովը վստահ է, որ ադրբեջանցիները չեն համարձակվի կրակել ռուս զինվորականների վրա կամ նրանց անմիջական մերձակայքում հրետանային կրակ բացել։ Դա այդպե՞ս է։

Ալբուն.-ադրբեջանական բանակը չպետք է պատկերացնել որպես մի տեսակ անկազմակերպ ամբոխ, որը գործում է ըստ հանգամանքների։ Ադրբեջանական զինուժը կատարում է վերադասի հրամանները, հետևաբար, եթե ռուս խաղաղապահների «մերձակայքում հրետանային կրակ բացելու» հրաման ստանա, ապա կասկած չկա, որ այն կիրականացնի։ Ուրիշ բան է այն, որ կարող է ստանալ ճիշտ հակառակ հրամանը՝ դադարեցնել կրակը։

svpressa.ru.- իսկ հայերը չե՞ն գայթակղվի թաքնվելով խաղաղապահների թիկունքում կրակել ադրբեջանական դիրքերի վրա։

Ալբուն-մենք 19-րդ դարում չենք ապրում, այսօր տեսահսկման բազմաթիվ միջոցներ կան, այդ թվում՝ ԱԹՍ-ներ, տիեզերական հետախուզություն, ուստի դժվար թե հնարավոր լինի թաքցնել նման սադրանքը։ Խաղաղապահների խնդիրն է հենց նման «թիկունքից կրակոցներ»-ը կանխելն ու հակամարտությունը դադարեցնելը։

 svpressa.ru.- այստեղ կարող եք հիշել, թե ինչպես էին առաջին պատերազմում թիկունքից կրակում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողների վրա, ընդ որում երկու կողմից։ Մեզ այնտեղ հավասարաչափ չե՞ն սիրում: Միգուցե չպիտի՞ վտանգի ենթարկենք մեր տղաների կյանքը։

Ալբուն.-հարցը, թե արժե՞ վտանգել մեր տղաների կյանքը խաղաղապահ առաքելություններում, կարելի է տարբեր հարթություններից դիտարկել, առաջին հերթին փիլիսոփայական ու քաղաքական։ Իսկապես, այսօր ռուս խաղաղապահների ներկայությունը դադարեցրել է արյունահեղությունը տարածաշրջանում։ Դա լա՞վ է, թե՞ վատ: Համոզված եմ, որ դա լավ է, քանի որ յուրաքանչյուր կյանք կարևոր է։ Հնարավո՞ր է նման արդյունքի հասնել առանց կյանքը վտանգի ենթարկելու՝ կախված է կոնկրետ պայմաններից։ Բայց սա հենց այդ մասնագիտության հերոսությունն է, երբ մարդիկ, վտանգելով իրենց կյանքը, հասնում են հումանիզմի սկզբունքներին, փրկում են այլ մարդկանց կյանքեր, ովքեր ներգրավված չեն զինված առճակատման մեջ։

svpressa.ru.-  ո՞րն է, ըստ Ձեզ, Ռուսաստանին նոր մեծ պատերազմի մեջ ներքաշվելու վտանգը։ Կկարողանա՞ Մոսկվան միշտ արագ վերջ տալ հակամարտություններին։

Ալբուն.-այս պահին այդ վտանգը մեծ չէ։ Սակայն դա իսպառ բացառելու համար Ռուսաստանը պետք է օգտագործի բոլոր դիվանագիտական ​​ու քաղաքական լծակները, որպեսի արագացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը։

«Դա կարող է ճիշտ լինել, կարող է և չլինել,- պարզաբանել է Ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանը,- կարիք չկա կրկնել չստուգված տեղեկատվությունը, նույնիսկ եթե դա Պեգովի խոսքերն են: Պետք են կա՛մ պաշտոնական հայտարարություններ, կա՛մ ֆոտո և վիդեո ապացույցներ»։ 

svpressa.ru.-   Պեգովը կշտամբում է նաև Հայաստանի ղեկավարությանը, ասելով, որ առանց Ռուսաստանի միջամտության կարող էր սեփական ուժերով ճնշել ադրբեջանական դիրքերն այդ տարածքում։ Դա այդպե՞ս է։

Միրզայան.-այո, կարող էր, բայց չարեց: Փաշինյանի խնդիրը եղել է և կա ոչ թե հայկական տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, այլ Ռուսաստանի վարկաբեկումը հայ հասարակության աչքում։ Դրա համար նա զինվորներ է ուղարկում սպանդի և չի կատարում ՀԱՊԿ-ի հետ կապ հաստատելու օրենսդրական պահանջները, որպեսզի հետագայում նրա տեղեկատվական խոսափողերը բղավեցին «Ռուսաստանի դավաճանության» մասին։

svpressa.ru.-  եթե չլիներ ռուսական գործոնը, այլ բան, ըստ Ձեզ, կարո՞ղ էր խանգարել կողմերին ընկնել պատերազմի անդունդը։

Միրզայան.- միայն Ռուսաստանը կարող է կանգնեցնել այն կա՛մ զորքով, կա՛մ կոշտ խոսքով։ Առայժմ մենք տեսել ենք միայն կոշտ խոսքը: Բայց դա բավարար չէ։ Մեզ անհրաժեշտ են նաև երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու Հայաստանի կառավարության գործողությունները, որոնք գործնականում չկան:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ Հայաստանը նշում է Անկախության օրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով
Ամենադիտված