ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Բաբայանը գցում է պատասխանատվությունը բանակի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավորները շարունակում են արցախյան 44-օրյա պատերազմում ջախջախիչ պարտության մեղքը բարդել բանակի, ռազմական ղեկավարության, գերիների, նախկին իշխանությունների, բոլորի, բայց ոչ Հայաստանի և Արցախի գործող իշխանությունների վրա։ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն է երեկ այցելել Արցախի Ազգային ժողով, մի շարք հայտարարություններ արել։

«Էս պարտությունը վաղուց ա գալիս․ 13 թվին ես նամակ եմ գրել, որ Ադրբեջանը զինվում ա՝ գործարաններ ա կառուցում, նոր զենք ա առնում, ստեղծում ա բանակ․․․, մի հատ կանգ առեք, նստենք, քննարկենք, թե ինչ ճանապարհ ենք ընտրում։ Չե՛նք արել»,- Արցախի Հանրապետության քաղաքական և հասարակական հատվածների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով հայկական 2 հանրապետություններում և նրանց շուրջ ստեղծված իրավիճակից, ասել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ իր դերակատարությանը, որի շուրջ բազմաթիվ տեղեկություններ են շրջանառվում, Բաբայանն ասել է․ «Վսեգո լիշ, քարտեզի վրա ցույց եմ տվել, թե ոնց կարելի է էդ տարածքն ազատագրել և փակել։ Էն թյուրիմացությունը, թե Բաբայանը որոշեց, Բաբայանն ասեց․ ոչ մի բան չի ասում, որովհետև խորհրդական ես դու, նախագահի կողմից գործուղված՝ էդ խորացված բունկերը, որտեղ ձեր շտաբն ա եղել․․․ խորհուրդ ես տալիս, հետո նախագահին զեկուցում ես իրավիճակը, թե ինչ է կատարվում։ Վե՛րջ։ Քո բոլոր ֆունկցիաները դրանից հետո ավարտված է»,- նշել է Սամվել Բաբայանը։

Հարցին, թե փորձե՞լ է ներկայացվող ռազմավարությունը քննարկել Արցախի նախկին ղեկավարների հետ, Ս․ Բաբայանն արձագանքել է՝ «Նրանք ասելիք չունեն»։

Նույնիսկ Արցախում են տարակուսել Սամվել Բաբայանի այս պահվածքից։ Թերևս, նա ինքն էլ հասկանում է, որ առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում, որից հետո իրեն ևս հարցեր են հղելու, թե որտեղ էր, որ բունկերում, ում հետ էր կազմակերպում և ձախողում ռազմական այն գործողությունը, որի վերաբերյալ ամիսներ շարունակ տեղեկություններ էին շրջանառում։ Հիշեցնենք, Հայաստանի գործող իշխանությունները գեներալներին են մեղադրում՝ իբր Լելե-Թեփեի ծրագրված գործողության ձախողման, հարյուրավոր զինվորների մահվան մեջ։ Ըստ Էության, Սամվել Բաբայանը սեփական կաշին փրկելու խնդիր ունի, այսօր էլ փորձում է մեղքը բարդել ուրիշների վրա։ Ինչ-որ պահի, իհարկե, Բաբայանը ստիպված կլինի պատմել Փաշինյանի ու նրա ընտանիքի հետ իր կապերի, ստացած հանձնարարությունների և դրա կատարման վերաբերյալ։ Եվ այդ մոտալուտ հեռանկարը ահաբեկում է Արցախի նախկին «խիզախ» կամանդույուշչուն։

Սարգիս Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular