ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նյարդային նախարարը․ Քերոբյանը զայրանում է հրաժարականի մասին հարցերից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սկսում է նյարդայնանալ, հատկապես երբ լրագրողներն իրեն հարցեր են տալիս սահմանների, նաև տնտեսական աճի վերաբերյալ իր նախկինում արված հայտարարությունների վերաբերյալ։ Երեկ՝ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում նախարարը չափազանց նյարդային էր, տեղին-անտեղին վիրավորում էր լրագրողներին։ Երբ լրագրողները հետաքրքրվեցին Սյունիքի ճանապարհներից և սպասվող ներդրումներից, Քերոբյանը հանկարծ հիշեց քարտեզները։

«Ըստ քարտեզների՝ այդ ճանապարհները գտնվում են սահմանից այն կողմ: Այդ ճանապարհները, ըստ սահմանների գտնվում են Ադրբեջանի տարածքում»:

Դիտարկմանը՝ դեռևս սահմանազատում տեղի չի ունեցել, որը կհստակեցներ, թե այդ ճանապարհն ում տարածքում է, Վահան Քերոբյանը պատասխանեց, որ վարչապետը շատ մանրամասն պատասխանել է այդ հարցին:

«Ուղիղ մեկ տարի առաջ ես գտնվում էի Հադրութի շրջանի Տումի գյուղի մոտակայքում և դուք հիմա փորձում եք ինձ ասել, որ իմ հայրենասիրությունը կասկածելի՞ է»,-ի պատասխան լրագրողի հարցն՝ թե հայրենասեր հայը կարո՞ղ է ասել, որ հայկական ճանապարհները պատկանում են Ադրբեջանին, Վահան Քերոբյանը ասաց. «Գոյություն ունեն քարտեզներ, դրանցում գոյություն ունեն սահմաններ, և առաջիկա դելիմիտացիան ու դեմարկացիան տեղի են ունենալու այն քարտեզների հիման վրա, որոնք գործել են, օրինակ, 1988-ին»։

Լրագրողները նաև հիշեցրել են իր՝ նախկինում արած հայտարարությունը երկնիշ աճի վերաբերյալ։ Վահան Քերոբյանը, հիշեցնենք, խոստացել էր հրաժարական տալ, եթե մինչև տարեվերջ երկնիշ տնտեսական աճ չապահովվի, մինչդեռ ֆինանսների նախարարը արձանագրել է, որ առավելագույնը կարող է 6,5 տոկոս տնտեսական աճ լինել։

Արդյո՞ք էկոնոմիկայի նախարարը պատրաստվում է կատարել իր խոստումը։ «Ես արդեն տաս անգամ պատասխանել եմ այդ հարցին, իմաստ չեմ տեսնում պատասխանել»,- ասել է Քերոբյանը։ Ավելին, նա պնդել է, թե ֆինանսների նախարարությունը փոքր-ինչ հոռետեսական կանխատեսում է արել՝ առաջարկելով սպասել մինչև տարեվերջ։ Իսկ մինչև տարեվերջ մեկուկես ամիս է մնացել։ Տեսնենք՝ արդյո՞ք էկոնոմիկայի նախարարը կկատարի իր խոստումը, թե՞ նոր պատճառաբանություն կգտնի խուսափելու համար։

Տարոն Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular