ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեմարկացիայից և դելիմիտացիայից խուսափել չի հաջողվի․ ՌԴ ՊՆ-ն է խառնվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանություններին չի հաջողվելու խուսափել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացից։ Միակ բանը, որ դեռ Փաշինյանին հաջողվում է, ՀՀ քաղաքացիներին ապակողմնորոշելն ու մանրամասներ չհայտնելն է։ Երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով։

«Ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են: Պարոն Պապիկյան, Ռուսաստանի Դաշնության Ձեր գործընկերոջ հետ խնդրում եմ ճշգրտեք մանրամասները և փորձենք իրագործել՝ Ռուսաստանի Դաշնության արած առաջարկների շրջանակում և հիման վրա»,- ասել է Փաշինյանը։

Առնվազն տարօրինակ կարող է թվալ, որ առաջարկությունները հնչեցնում է ոչ թե ՌԴ ԱԳՆ-ն, այլ Պաշտպանության նախարարությունը։ Այս համատեքստում է նաև Հայաստանի պաշտպանության նախարարի վերջին փոփոխությունը, երբ ոչ այնքան վստահելի Արշակ Կարապետյանին փոխարինեց Նիկոլ Փաշինյանի մերձավոր զինակից Սուրեն Պապիկյանը։

Ըստ երևույթին, Ռուսաստանը չափազանց կոշտ է դրել հարցը՝ պահանջելով անհապաղ համաձայնություն կնքել և սկսել սահմանների վերաձևումը։ Եթե արտաքին քաղաքական գերատեսչության հետ հնարավոր էր բանակցություններով և քննարկումներով ժամանակ շահել, ՌԴ ռազմական գերատեսչությունը պարզապես պարտադրելու է անել իրենց կամքը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, իհարկե, տևական ժամանակ խուսանավելուց հետո ստիպված է լինելու կատարել «մեծ եղբոր» պահանջները։ Փաշինյանական իշխանության հուզող միակ հարցը, ըստ էության, դելիմիտացիայից հետո հնարավոր բողոքի ակցիաները ճնշելը և սեփական իշխանության պահպանումն է լինելու։

Կարեն Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular