ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկը նշել է կորոնավիրուսի ինքնաբուժման դեպքում մահացու սխալները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Lenta.ru-ն գրում է, որ կորոնավիրուսի ինքնաբուժումը, ինչպես նաև առանց բժշկի նշանակման դեղեր ընդունելը կարող է մահացու սխալ լինել: Այդ մասին ասել է բժիշկ, կլինիկական դեղաբան Անդրեյ Կոնդրախինը։ «Lenta.ru»-ի հետ զրույցում նա ասել է, որ անընկալությունը խթանող միջոցների չարտոնված ընդունումը կարող է հանգեցնել «ցիտոկինային փոթորկ»-ի, ջերմաստիճանի իջեցման որոշ միջոցների օգտագործումը հղի են բարդությունների զարգացմամբ, իսկ հակաբիոտիկների ընդունումը կարող է անգամ կյանքին սպառնացող իրավիճակ հրահրել, որպես հակաբիոտիկասոցացաված լուծ:

Ըստ Կոնդրախինի հիմնական սխալներից մեկը չափազանց վստահությունն է ՊՇՌ թեստերի նկատմամբ, որոնք հեռու են միշտ ճշգրիտ լինելուց: «Եթե ունեք բացասական թեսթ, բայց դեռևս նկատվում են ախտանիշներ, ինչպիսիք են դողը, ջերմությունը, առողջության վատթարացումը, ոչ մի դեպքում չպետք է հանգստանալ, պետք է որքան հնարավոր է շուտ բժիշկ կանչել։ Երբ վիրուսի հետ նախնական շփումից հետո բավական ժամանակ է անցել և առաջին ախտանշանները սկսել են զարգանալ՝ ՊՇՌ-ով կորոնավիրուսը կարող է չհայտնաբերվել, քանի որ այն արդեն դուրս է եկել քթի լորձաթաղանթից և մտել թոքեր, -բացատրել է բժիշկը,- փորձելով ինչ-որ կերպ մեղմել վիճակը, շատ հիվանդներ դիմում են հակաբիոտիկների անվերահսկելի ընդունմանը»: Բայց դա, ըստ Կոնդրախինի, ոչ միայն ոչ մի դրական արդյունքի չի տալիս, այլ նաև կարող է հանգեցնել կյանքին վտանգ սպառնացող վիճակների։ «Նախ այս կերպ մենք նվազեցնում ենք օրգանիզմի պաշտպանունակությունը, քանի որ հակաբիոտիկը սպանում է նաև աղիների կենդանի միկրոօրգանիզմներին, որոնք մեզ անհրաժեշտ են։ Դա իմունային պատասխանի խախտում է։ Բացի այդ, եթե դեղը սխալ է օգտագործվում, կարող է զարգանալ այնպիսի հիվանդություն, ինչպիսին է հակաբիոտիկների հետ կապված լուծը: Համապատասխան բուժման բացակայության դեպքում դա կարող է հանգեցնել մահվան: Իհարկե, այդ խմբի դեղերն ունեն իրենց ուրույն տեղը կորոնավիրուսի բուժման հարցում, բայց դրանց նշանակման հարցը բժիշկը պետք է որոշի»,- ընդգծել է Կոնդրախինը։ Բացի այդ, ըստ նրա, հակաբիոտիկների անվերահսկելի ընդունմամբ մարդը վտանգի տակ է առնում այնպիսի լուրջ բարդություն, ինչպիսին է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը, ինչը կարող է հետագայում դժվարացնել կամ նույնիսկ անհնարին դարձնել որոշ այլ հիվանդությունների բուժումը։ «Անհնար է նաև անվերահսկելի կենսաբանական դեղամիջոցներ ընդունել։ Օրինակ, որոշ մարդիկ փորձում են գտնել Actemra դեղամիջոցը: Պետք է հիշեցնենք, որ դա նախ անհնար է, քանի որ այն մատակարարվում է մեկ մատակարարի կողմից և միայն կովիդարիումով,- ասել է բժիշկը, - նույնիսկ եթե հանկարծ նման խմբի դեղամիջոց գտնեք, դուք դեռ չեք կարող այն ընդունել: Նախ, փաստ չէ, որ այն ճիշտ է պահվել։ Երկրորդ հերթին մեծ հավանականությամբ այն կարող է կեղծ լինել։ Երրորդը, երբ կիրառվում է, մենք ստանում ենք ուժեղ իմունոպրեսիա, և դա կարող է բարդանալ, եթե մարդն ունի բակտերիալ վարակի նշաններ»:

Կոնդրախինի խոսքով, անհնար է ինքնուրույն փորձել ճնշել իմունային համակարգը կորոնավիրուսի դեպքում։ Բայց առանց բժիշկների հսկողության այն բարձրացնելու փորձը նույնպես չափազանց վտանգավոր է։ Բժիշկը հիշեցրել է, որ COVID-19-ի դեպքում իմունիտետն այնքան ուժեղ և հզոր է, որ այն կարող է հանգեցնել սուր շնչառական հյուծման համախտանիշի, ինչպես նաև ցիտոկինային փոթորկի մահացու դեպքերի։ «Վերջինս օրգանիզմի հզոր արձագանքն է վիրուսային վարակի նկատմամբ։ Այսպիսով, եթե մենք էլ ավելի խթանենք իմունային համակարգը, ցիտոկինային փոթորկի հավանականությունը առավել կմեծանա: Վիտամինային կոմպլեքսները նույնպես անօգուտ են։ Նրանք առնվազն չեն կարողանա դադարեցնել հիվանդությունը կամ բարելավել վիճակը: Իսկ վիտամին E-ն, օրինակ, կարող է նաև վատթարացնել թոքերի վիճակը՝ այդ օրգանում տեղի ունեցող ռեակցիաներին մասնակցելու պատճառով։ Ուստի ավելի լավ է վիտամիններ չընդունել մինչև ամբողջական վերականգնում տեղի չունենա»,- խորհուրդ է տալիս բժիշկը։

Կոնդրախինը նաև հիշեցրել է ջերմաստիճանի իջեցման համար դեղեր ընդունելու կանոնները՝ պարացետամոլը կարելի է ընդունել օրական չորս հաբից ոչ ավելի։ Եթե ​​ջերմաստիճանը չի իջնում, դա բժիշկ կանչելու և էլ ավելի շատ դեղորայք չընդունելու պատճառ է, քանի որ դեղաչափը գերազանցելը կարող է թունավոր լինել օրգանիզմի համար։ «Խորհուրդ է տրվում նաև չօգտագործել իբուպրոֆեն։ Եղել են որոշ ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ այն կարող է հանգեցնել ավելի էական փոփոխությունների օրգանիզմում, և դրա հետ կապված բարդությունների զարգացման հավանականությունն ավելի մեծ է: Ուզում եմ նաև հիշեցնել, որ այնպիսի դեղամիջոցները, ինչպիսիք են պարացետամոլը, ասպիրինը, անալգինը, կարող են ուժեղացնել արյան մակարդումը նվազեցնելու համար նախատեսված դեղամիջոցների ազդեցությունը, ինչը, իր հերթին, կարող է առաջացնել կապտուկների ցանկացած հարվածից, արյունահոսությունների»,- ասել է թերապևտը։

Առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ, պրոֆեսոր Վլադիմիր Չուլանովը նույնպես քննադատել է կորոնավիրուսի հակաբիոտիկներով բուժումը։ Փորձագետը պարզաբանել է, որ նման դեղամիջոցների նշանակումն արդարացված է միայն այն դեպքում, եթե թոքաբորբը բակտերիալ վարակի հետևանք է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular