ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական պատգամավորները հատում են ցինիզմի բոլոր սահմանները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները տգետ են և հպարտ իրենց տգիտության մեջ։ Հրաշալի իմանալով իրենց իսկ գործած ոճրագործությւոնները սեփական ժողովրդի դեմ՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները հանրությունից և լրագրողներից ինքնապաշտպանվելու բավական հին և փորձված մեթոդ են սկսել կիրառել, իրենք են հարձակվում, լկտի պատասխաններ տալիս հարցերին, վիրավորում ու անարգում։ Սակայն կա մեկը, ով ադ հարցում գերազանցում է նույնիսկ իր կուսակցապետ Նիկոլ Փաշինյանին։ 

Ժամանակին շմայսներից բողոքող հանրությունն ավելի բեթարներին ստացավ, այսօր էլ ապշում է՝ տեսնելով ոչ բարեհունչ մականուն ստացած այդ տխրահռակ պատգամավորի վարքը։ Նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանի արևելյան առաջնագծում ադրբեջանական հարձակման հետևանքով օրվա ընթացքում ծավալված մարտերին ու ընթացիկ օպերատիվ իրավիճակին, նշել էր. «Օրվա վերջում հակառակորդը կորցրել է մինչ այդ ստացած առավելությունները, շատ դիրքեր հետ ենք բերել»:

Պարզվեց՝ Անդրանիկ Քոչարյանը պարզապես ստում է, հայկական կողմը երկու դիրք է կորցրել։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե իր և ՊՆ հայտարարությունները հակասական են, ՊՆ-ն հենակետերի կորստի մասին է հայտարարել, Անդրանիկը պատասխանեց․ «Հակասում են, ուրեմն կճշտվեն»։

Ներողություն խնդրելու փոխարեն Քոչարյանը երեկ ագրեսիվ էր հակադարձում լրագրողներին։ «Գնացեք Ռոբերտ Քոչարյանին հարցեր տվեք»։ «Ես տղաների վիճակը գիտեմ, դու գնա վարսավիրանոց»,- ասում էր պատգամավորը, ով ամեն կերպ ջանում էր ճեղքել լրագրողների բազմությունն ու խույս տալ նրանց հարցերից, չմոռացավ պահանջել, որ վերջիններս դիմակ դնեն, այն դեպքում, երբ ինքն անձամբ դիմակ չէր կրում։

Փոխվարչապետի կամ պաշտպանության նախարարի հրաշալի թեկնածու է, անշուշտ։ Այս տեմպերով նրան էլ նման մի պաշտոն բաժին կհասնի։ Փաշինյանը սիրում է իր մտահորիզոնին և հոգեկերտվածքին հարազատ, տարրական դաստիարակություն չունեցող այսպիսի կադրերի։

Արկադի Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular