ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նսեմացնել գերիներին․ Նիկոլ Փաշինյանի և նրա սպասարկուների հրեշավոր քայլերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայ ռազմագերիների խնդիրը Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների համար ընդամենը պատրվակ էր հերթական դիվիդենտները շահելու համար։ Հունիսի 8-ին Արմավիրում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը ներողություն էր խնդրել, որ գերիների հարցը դեռ լուծված չէ, և հայտարարել էր, թե գերիներն իրենց կներեն, եթե 1-2 ամիս ավելի մնան Բաքվի բանտերում։ Նա հավելել էր, որ գերիների հարցն օգտագործվում է մեր դեմ, ի վնաս մեր ինքնիշխանությանն ու անկախությանը հավելյալ զիջումների հասնելու համար։

«Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը»,-ասել էր Փաշինյանը։

Անցել է հինգ ամիս, որևէ առաջընթաց չկա գերիների վերադարձման հարցում, ավելին, նոր զինվորներ են գերեվարվել թշնամու կողմից։ Նիկոլ Փաշինյանին այսօր այլևս գերիների կողմից ներվելու հանգամանքը չի հետաքրքրում, ավելին, ինքն է հրեշավոր մտքեր արտահայտում, այն էլ խորհրդարանի ամբիոնից։ Վարչապետը պաշտոնը զբաղեցրած անձը, ով տարուց ավելի չի կարողանում կատարել իր բուն պարտականությունները, հայտարարել է, թե ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննվի։

«Կներեք, ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Եվ պետք է հստակ բոլոր դեպքերը քննվեն։ Գուցե մենք այստեղ նաև սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա։ Պետք է քննվի, ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Եվ յուրաքանչյուր դեպքում մենք պետք է քննենք այդ դեպքի հետ գործ ունենք, թե՞ այդ դեպքի հետ գործ չունենք։ Օրինակ՝ ակնհայտ է և ձևակերպված է, որ եթե մարդը վիրավոր և անգիտակից վիճակում է և գերեվարվում է, նրան ոչ մի պահանջ չի կարող լինել»,- ասել է Փաշինյանը։

Նրա այս միտքն անմիջապես քարոզչական նոր թեզ դարձավ իր կողմնակիցների, հատկապես 44-օրյա պատերազմում քարոզչական և տեղեկատվական ճակատը ձախողած Արծրուն Հովհաննիսյանի համար։ Նրանք ուղղակի և անուղղակի կերպով սկսեցին մեղադրել գերիներին՝ գերեվարվելու, ողջ մնալու մեջ։ Մինչդեռ, եթե պետություն ունենայինք, այդ պետությունը քայլեր կձեռնարկեր գերիներին ազատելու, հայրենիք վերադարձնելու, իսկ դրանից հետո նոր քննություն անցկացնելու ուղղությամբ։ Ըստ էության, այս իշանությունները և իրենց սպասարկուները հերթական անգամ ապացուցում են, որ բարոյական որևէ արգելակ չունեն, հանուն իշխանության պահպանման պատրաստ են ոտատակ տալ բոլոր սկզբունքներն ու արժեքները։

Նարեկ Կիրակոսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular